• Latest news

Հայաստանում որքանո՞վ են տարածված կուրությունն ու աչքերի հետ կապված խնդիրները

8 հոկտեմբերի, 2015  19:47

Հայաստանում կուրությամբ եւ տեսողական լրջորեն խնդիրներով տառապող մոտ 100 000 մարդ է ապրում: Այդ մասին լրագրողներին պատմել է Armenian Eye Care Project-ի տնօրեն Նունե Եղիազարյանը։

Վերը բերված թիվն իհարկե վիճակագրական չէ, այլ՝ հաշվարկային։ Այդ ոլորտի վերաբերյալ Հայաստանում ճշգրիտ վիճակագրություն գոյություն չունի։ Ինչպես նշել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, հեշտ չէ հաշվել այն մարդկանց, որոնք նման խնդիրներ ունեն, թեկուզ նրա համար, որ նրանցից շատերը նստած են իրենց տանը եւ բժշկի չեն դիմում։

12 տարվա ընթացքում 200 000 հիվանդի հետազոտության արդյունքում Armenian Eye Care Project-ի հավաքած տվյալների համաձայն, 16 տարեկանից մեծ հայերի 4.8 տոկոսը տեսողական խնդիրներ ունի, իսկ նրանց 0.7 տոկոսը կույր է։ Այս տարիքային խմբում առավել տարածված հիվանդությունը կատարակտն է՝ (8%), որին հետեւում է մակուլյար դեգեներացիան (2.3%), եղջերենու հիվանդությունը (1.7%), դիաբետային ռետինոպատիան (1.5%) եւ գլաուկոման (1.3%):

Աչքի հիվանդությունները հիմնականում տարածված են 50 տարեկանից մեծերի մոտ. Նրա խմբում նման հիվանդությունները հանդիպում են 1.8 անգամ ավելի հաճախ, քան 16 տարեկանից մեծերի խմբում։ 50 տարեկանից մեծ տղամարդկանց մոտ կատարակտը հանդիպում է բավականին հաճախ՝ մոտավորապես 27%, մակուլյար դեգեներացիան՝ 6.5%, դիաբետիկ ռետինոպատիան՝ 4.4%, գլաուկոման՝ 3.4%:

Ավելին՝ 16 տարեկանից մեծ հայերի 13 տոկոսը առնվազն մեկ հիվանդություն ունի, որն ապագայում կարող է կուրության հասցնել։ 50-ից մեծ մարդկանց մոտ նման հիվանդություններ հանդիպում են երեք անգամ ավելի հաճախ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է