• Latest news

Զարմանալի տեսանյութը ցույց է տալիս 16 շաբաթական պտղին մոր արգանդում երգելիս

8 հոկտեմբերի, 2015  20:40

16 շաբաթական պտուղը մոր արգանդում կարող է ոչ միայն լսել եւ ընկալել երաժշտությունը, այլեւ տակտին համապատասխան բացել ու փակել բերանը եւ լեզվով շարժումներ անել։ Այդ զարմանալի բացահայտման մասին հաղորդում են Institut Marques-ի (Բարսելոն) գիտնականները։

Գիտությանն արդեն վաղուց հայտնի է, որ 16 շաբաթական պտուղն արդեն ձեւավորված է։ Սակայն մինչ այժմ բժիշկները մտածում էին, որ լսել սկսում է 18 շաբաթից ոչ շուտ, սովորաբար՝ 26-րդ շաբաթում։

Այս բացահայտումը կարեւոր է ոչ միայն ինքնին, այլեւ նրա համար, որ կարող է լսողության հետ կապված խնդիրներ ախտորոշել երեխայի ծննդից շատ ավելի վաղ։

Հատուկ այդ հետազոտության համար գիտնականները մշակել են Babypod սարքը, որը մտցվում է հեշտոց եւ երաժշտություն է հնչեցնում։ Այդպես են անում, որպեսզի պտղի համար ավելի լսելի լինի։ Բայց մեծ մասամբ նորածինները կարող են լսել նաեւ այն երաժշտությունը, որը հնչում է սովորական բարձրախոսներից։

Բոլոր երեխաների համար նույն երաժշտությունն էին միացնում՝ Յ.Ս. Բախի լյա մինոր պարտիտուրը։ Ինչպես ցույց էր տալիս գերձայնային հետազոտության սարքը, երեխաների 45 տոկոսը սկսում էր շարժել բերանն ու լեզուն, իսկ 10 տոկոսը լեզուն էր հանում։ Երբ երաժշտությունն ընդհատվում էր, բոլոր այս շարժումները եւս դադարում էին։

Այս հետազոտության մասին հաղորդում է Ultrasound ամսագիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է