• Latest news

Տեխասցի աղջիկը օրը 12 հազար անգամ փռշտում է

8 հոկտեմբերի, 2015  21:47

Տեխասցի աղջիկ Քեյթլին Թորնին տառապում է հազվագյուտ խանգարումով. նա չի կարող վերջ տալ փռշտալուն։  12-ամյա Քեյթլինը փռշտում է օրական միջինը 20 անգամ։ Ամերիկուհին չի կարող ուտել, վատ է քնում եւ ստիպված է եղել հրաժարվել դպրոց գնալուց։ Բայց միեւնույն է, բժիշկները չգիտեն՝ ինչպես օգնել նրան։ 

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Քեյթլին Թորնին հանկարծ սկսում փռշտալ հարցազրույց տալիս։ Աղջկա խոսքով, նա իրեն սարսափելի է զգում, եւ բժիշկները չեն կարող օգնել նրան։ «Դա անսպասելի սկսվեց։ Երեք շաբաթ առաջ ես գնում էի կլարնետի պարապմունքի ու հանկարծ սկսեցի փռշտալ։   Այդ ժամանակվանից չեմ կարողանում կանգ առնել։ Փորս ու ոտքերս ցավում են, որովհետեւ անընդհատ լարված եմ։ Նույնիսկ երազում ինձ թվում է, թե փռշտում եմ», — ABC News-ին տված հարցազրույցում պատմել է Թորնին։

Աղջկա հոր խոսքով, մի անգամ նա  45 րոպե անընդմեջ փռշտացել է։ Բժիշկները ենթադրում են, որ դա նյարդային ջղակծկման տարատեսակ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է