• Latest news

Պարզվել է երեխաների ԴՆԹ-ի վրա պապի ու հոր վնասակար սովորությունների ազդեցության մեխանիզմը

9 հոկտեմբերի, 2015  11:45

Գիտնականները պարզել են այն մեխանիզմը, որով կատարվում է այսպես կոչված էպիգենետիկ հիշողության փոխանցումը, որի շնորհիվ երեխաները երբեմն դառնում են իրենց հայրերի ու նույնիսկ պապերի վնասակար սովորությունների ու ու վատ կենսապայմանների «գերիները»:

Սարա Քիմմինսը՝ Մոնրեալի Մաքգիլի համալսարանից ու նրա գործընկերները պարզել են, թե ինչպես են հորից որդի կամ հորից դուստր փոխանցվում նման նշանները, որոնք գիտնականները անվանում են էպիգենետիկ հիշողություն:

Այդ նպատակով գիտնականները աճեցրել են մկների պոպուլյացիա, որոնց մոտ հատուկ  փոխել էին KDM1A գենը, որը պատասխանատու է ապագա սպերմատազոիդների ու ձվաբջիջների աճի ժամանակ գիստոնների վրա էպիգենետիկ նշանները ջնջելու  համար:

Մկնիկները, որոնցով հղիացել էին նման սեռական բջիջների օգնությամբ, գրեթե բոլորը տառապում էին զարգացման լուրջ արատներով, կմախքի կառուցվածքում անոմալիաներով, ու նրանցից շատերը մահանում էին դեռ չծնված: Դրա պատճառն այն է, որ ավելի քան երկու հազար գեների աշխատանք կտրուկ փոխվել էր՝ դրանց մակերեսին նշանների բացակայության հետեւանքով, ասված է հոդվածում, որը հրապարակվել է Science ամսագրում:

Ուշագրավ է, որ նման էֆֆեկտներ կային նաեւ առաջին սերնդի այն ողջ մնացած մկնիկների սերունդների մոտ, ում KDM1A գեները չէին ակտիվացվել քիմիական ազդանշանների օգնությամբ: Սա նշանակում է, որ նրանց պապերի մոտ էպիգենետիկ նշանների վնասումն ազդել է նաեւ հաջորդ երկու սերունդների առողջության վրա:

Քիմմինսը ու նրա գործընկերները հավաստիացնում են, որ ԴՆԹ-ն էպիգենետիկ հիշողությունից «մաքրելու» նման զանգվածային հետեւանքները  վկայում են այն մասին, որ տեղեկությունների փոխանցման նման ձեւը վճռորոշ դեր է կատարում սերնդափոխության, մարդու ու կենդանիների էվոլյուցիայի ու զանազան հիվանդությունների զարգացման հարցում՝ այդ թվում առաջացնելով ժառանգական հակում քաղցկեղի, շաքարախտի ու այլ հիվանդությունների նկատմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է