• Latest news

Ինտերնետը երիտասարդների մոտ հիպերտոնիա է առաջացնում

9 հոկտեմբերի, 2015  12:51

Ինտերնետով չափազանց շատ հրապուրվելը կարող է զգալիորեն բարձրացնել երիտասարդների զարկերակային ճնշումը, համարում են Հենրի Ֆորդի հիվանդանոցի փորձագետները:

134 դեռահասների մասնակցությամբ կատարված հետազոտության շրջանակում պարզել են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական 14 ժամից շատ են ինտերնետում ժամանակ անցկացնում, զարկերակային հիպերտենզիայի լրացուցիչ վտանգների են ենթարկվում:

Զարկերակային բարձր ճնշման հետ միասին ինտերնետային կախումն առաջացնում է նաեւ տագնապ, ճարպակալում ու դեպրեսիայի ախտանիշներ: Բացի դրանից, հանուն զվարճանքի ինտերնետում անցկացված յուրաքանչյուր ժամը մարդուն ավելի է հեռացնում իր ազգականներից ու ընկերներից: Ապացուցված է, որ նման մարդկանց մոտ թուլանում է նոր շփումներ սկսելու ու հին կապերը պահպանելու հմտությունը:

Վտանգավոր հետեւանքներ են սպասում այն մարդկանց, որոնք շաբաթական 25 ժամից շատ են ինտերնետում  անցկացնում: Խոսքը ոչ միայն համակարգիչների ու նոութբուքերի մասին է, այլեւ սմարթֆոնների, որոնք վերջին տարիներին դարձել են ինտերնետ մտնելու  հիմնական միջոցներից մեկը: Գիտնականները սահմանել են վիրտուալ աշխարհում ժամանակ անցկացնելու թույլատրելի սահմանը՝ օրական երկու ժամից ոչ ավելին, իսկ հանգստյան օրերին առհասարակ պետք է ընդմիջում անել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել