• Latest news

Բարիատրիկ վիրահատությունները մեծացնում են ինքնասպանության ռիսկը

9 հոկտեմբերի, 2015  21:37

Շատ մարդկանց համար բարիատրիկ վիրահատությունը ավելորդ քաշից եւ դրա հետ կապված առողջական խնդիրներից ազատվելու գրեթե միակ հնարավորությունն է։ Բայց նույնիսկ եթե վիրահատությանը հաջորդող առաջին տարիներին հիվանդն ակնկալվող արդյունքի է հասնում, նկատելիորեն մեծանում է նաեւ հավանականությունը, որ նա ինքնասպանություն կգործի։  Այդ մասին հաղորդում են Institute for Clinical Evaluative Sciences (ICES)-ի գիտնականները։

Նրանց խոսքով, վիրահատական բուժում անցած մարդիկ 4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում եւ երկու անգամ ավելի հաճախ են ինքնավնասման դիմում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 1980-ից ի վեր, ճարպակալման զոհերի թիվն ամբողջ աշխարհում երկու անգամ աճել է։ Ճարպակալումը հանգեցնում է մի շարք լուրջ, կյանքին սպառնացող խնդիրների՝ ներառյալ երկրորդ տեսակի դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները, կրծքի եւ աղիքների քաղցկեղը, ինչպես նաեւ հոգեբանական խնդիրները, որոնց թվում մասնագետները նշում են դեպրեսիան եւ ցածր ինքնագնահատականը։ Աշխարհում ճարպակալման տարածմանը զուգահեռ, գնալով ավելի շատ մարդ է որոշում դիմել ճարպակալումից վիրահատական բուժման, օրինակ՝ ստամոքսի կրճատման վիրահատության։

Բժիշկները սակայն զգուշացնում են, որ ստամոքսի կրճատումը ընդամենը  վիրահատություն չէ եւ դրանից հետո շատ հիվանդներ հոգեթերապեւտի օգնության կարիք ունեն։

Հետազոտության հեղինակները չեն կարողացել բացատրել, թե ինչից է, որ նման վիրահատության ենթարկված մարդիկ ինքնասպանության հակում ունեն, բայց ենթադրում են, թե դա կապված է հարբեցողության ռիսկի եւ վիրահատությունից հետո լրացուցիչ սթրեսի հետ։ Նախկին հետազոտությունները եւս հաստատել են, որ ստամոքսի կրճատումը մեծացնում է հարբեցողության եւ թմրանյութից կախվածության ռիսկը։

Կանադացի գիտնականները դիտարկել են Օնտարիոյի 8915 չափահաս բնակչի, որոնք նման վիրահատության են ենթարկվել։ Նրանց հետեւել են վիրահատությանը նախորդած    եւ հաջորդած երեք տարիներին։ Այդ ընթացքում 111 հիվանդ ինքնավնասման 158 փորձ է կատարել, բայց փորձերի մեծամասնությունը կապված է եղել դեղի մեծ չափաբաժին օգտագործելու հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել