• Latest news

Հղիների համար ծայրահեղ վտանգավոր 5 մթերք

11 հոկտեմբերի, 2015  12:37

Ամենեւին էլ ոչ բոլոր մթերքներն են անվտանգ հղի կանանց ու նրանց ապագա երեխաների համար. որոշ մթերքներ նրանց խորհուրդ չի տրվում օգտագործել, իսկ մյուսներն՝ առհասարակ կտրականապես արգելված են։

1. Ոգելից խմիչք

Հղիներին արգելված են անխտիր բոլոր ոգելից ըմպելիքները ։ Ոգելից խմիչքի նույնիսկ փոքր քանակությունը կարող է վիժման ու պտղի զարգացման խանագարումների պատճառ դառնալ, հատկապես հղիության առաջին եռամսյակում։ Ոգելից խմիչքը շատ վնասակար է երեխայի համար նաեւ վերջին եռամսյակում, քանի որ այն ներթափանցում է ընկերքի միջով ու հայտնվում երեխայի օրգանիզմում։

Ավելին ՝ բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել ոգելից խմիչքից ոչ միայն հղիության,  այլեւ կրծքով կերակրելու ժամանակ։

2. Հում կամ կիսաեփ ձու

Հղի կանանց սննդակարգից պետք է բացառել նաեւ հում ու կիսաեփ ձուն։ Հում ձու գործածելիս աճում է սալմոնելոզով վարակվելու վտանգը։ Սալմոնելոզը կարող է լուծ ու սրտխառնոց առաջացնել, ինչը բացասաբար է անդրադառնում ապագա երեխայի առողջության վրա։ Եթե Դուք հղի ժամանակ շատ եք ուզում ձու ուտել, գոնե համոզվեք, որ դրանք լավ եփված են։

3. Սուրճ

Հղիության ժամանակ սուրճի գործածումը նույնպես պետք է նվազագույնի հասցնել, քանի որ այդ ըմպելիքն ավելացնում է վիժման եւ ցածր քաշով կամ ջրազրկված երեխայի ծնունդի հավանականությունը։

4. Հում ձուկ

Ճապոնական խոհանոցի սիրահարները հղիության ընթացքում պետք է  հրաժարվեն սուշիից ու հում ձկան այլ տարատեսակներից ։ Ձկների հարցում առհասարակ պետք է շատ զգույշ լինել, քանի որ ձկների որոշ տեսակներ շատ սնդիկ են պարունակում, ինչը շատ վտանգավոր է երեխայի ուղեղի ու նյարդային համակարգի զարգացման ժամանակաշրջանում։

5. Հում պապայա

Մասնագետները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում խուսափել չմաքրված պապայա ուտելուց, քանի որ այն կարող է արգանդի կրճատումներ սադրել ու վիժման պատճառ դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել