• Latest news

Դոնորական օրգանների փոխպատվաստման գործում մրցավազքն անընդունելի է. Հայաստանում ԱՀԿ-ի գրասենյակի ղեկավար

10 հոկտեմբերի, 2015  01:52

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումը դոնորական օրգանների փոխպատվաստման հարցին հետեւյալն է.  մրցավազքն այստեղ անընդունելի է։ Այդ մասին խորհրդարանական լսումների ընթացքում հայտնել է Հայաստանում ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը։ 

Նա նշել է, որ դեռեւս 1991-ին ԱՀԿ–ն այս հարցով բանաձեւ է ընդունել, որը երեք առանցքային դրույթ է պարունակում.  

1. Փոխպատվաստման համար հնարավորության սահմաններում պիտի օգտագործվեն դիակային դոնորական օրգաններ եւ հյուսվածքներ։ 

2. Եթե ստիպված են կենդանի դոնորի օրգաններ օգտագործել, պիտի անպայման ժառանգական կապ գոյություն ունենա ռեցիպիենտի հետ։ 

3. Օրգանները եւ հյուսվածքները առեւտրի առարկա չպիտի լինեն։ 

«Բանաձեւի ընդունումից հետո անցել է 20 տարի, եւ այդ ընթացքում իրավիճակը փոխվել է։ Առաջացել է դոնորական օրգանների եւ հյուսվածքների մեծ պահանջարկ՝ պայմանավորված հիվանդացության աճով եւ բժշկության զարգացմամբ։ Առաջարկի եւ պահանջարկի մեծ անհամապատասխանություն կա, եւ մեծ պահանջարկը մարդկանց եւ օրգանների թրաֆիքինգի ռիսկեր է պարունակում։ Դրան նպաստում է նաեւ գլոբալ աղքատությունն ու միգրացիոն գործընթացները։ Եվ այս իրավիճակում ամենախոցելին ազգային մակարդակում աղքատներն են, իսկ միջազգային մասշտաբում՝  միգրանտները», - ասել է Թաթուլ Հակոբյանը։

Օրգանների դոնորության ոլորտում, ինչպես նաեւ առհասարակ առողջապահական համակարգում մեկ այլ բացասական միտում է նաեւ անհարկի առեւտրայնացումը։ Մինչդեռ առողջապահության հիմնական առաքելությունը մարդասիրական է։ Ուստի այսօր, Թաթուլ Հակոբյանի խոսքով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  բոլոր երկրների համար ընդունելի մոդելներ է մշակում մշակութային առանձնահատկությունները, էթիկական նորմերը, իրավական կողմերը, ինչպես նաեւ մատչելիության եւ անվտանգության հարցերը հաշվի առնելով։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել