• Latest news

Հայաստանում հոգեկան խանգարումներով գրանցված մոտ 55 000 հիվանդ կա

10 հոկտեմբերի, 2015  13:20

Հայաստանում հոգեկան խանգարումներով գրանցված մոտ 50-55 000 հիվանդ կա, որոնցից 21 000-ը հաշմանդամություն ունի։ Այդ մասին լրագրողներին պատմել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։

Երկրում հոգեկան խանգարումների տարածումը հավանաբար ավելի մեծ է, սակայն ոչ բոլոր հիվանդներն են բժշկի դիմում, դրա համար էլ շատ հիվանդների մասին ուղղակի տեղյակ չեն։ Ինչպես նշել է Արմեն Սողոյանը, հոգեկան հիվանդությունները կարող են հաշմանդամության հասցնել, եթե դրանք չբուժվեն, դրա համար էլ ժամանակին արված ախտորոշումները եւ ճիշտ բուժումն այդքան կարեւոր են. եթե բուժումը ժամանակին է սկսվում, հիվանդներից քչերի վիճակն է հասնում հաշմանդամության. Մեծամասնությունը վերադառնում են նորմալ կյանքի եւ իրենց հասարակության լիարժեք անդամ են զգում։

Ինչ վերաբերում է առավել տարածված հիվանդություններին, Հայաստանում առկա իրավիճակը չի տարբերվում այլ երկրների իրավիճակից։ Մասնավորապես համարվում է, որ բնակչության մոտ 1%-ը շիզոֆրենիայով է տառապում։

Հոգեբան Խաչատուր Գասպարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում մեծապես տարածված են այն խանգարումները, որոնք կապված են սեւեռուն գաղափարների եւ գործողությունների հետ։

Ինչպես ցույց է տվել վերջերս անցկացված հետազոտությունը, Հայաստանում եւ Իսրայելում այդ խանգարումները չգիտես ինչու ավելի տարածված են, քան այլ երկրներում։ Հայաստանում տարածված է նաեւ դեպրեսիան։ Դրա պատճառը մասնագետների կարծիքով այն է, որ ժամանակակից աշխարհում չափից մեծ է տեղեկատվական հոսքը, հատկապես՝ բացասական հոսքը, ինչն էլ որոշակի վնաս է հասցնում մարդու հոգեբանությանը։

Հիշեցնենք, որ այսօր նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է