• Latest news

Հոգեբույժները հորդորում են զերծ մնալ ամբոխահաճո եւ իրականացման առումով անհնար կոչերից

10 հոկտեմբերի, 2015  16:31

ԼՂՀ հոգեբույժների եւ հոգեբանների ասոցիացիայի եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիայիհամատեղ հայտարարությունը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով.

 

-Հիմք ընդունելով վերջին շրջանում ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում, տեղի ունեցող ռազմական գործողությունների եւ դրանցով պայմանավորված հասարակական լարվածության աճը, ինչպես նաեւ գլոբալ ֆինանսական ճգնաժամի դեռեւս շարունակվող հետեւանքները, որոնք չեն կարող չանդրադառնալ հասարակության հոգեկան առողջության վրա.

-հաշվի առնելով, որ նման իրավիճակներում հասարակության առավել խոցելի խմբերը, այդ թվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք ավելի անպաշտպան են եւ օժանդակության կարիք ունեն.

-կարեւորելով  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առավել հոգատարության եւ ուշադրության անհրաժեշտությունը, ինչը բխում է նաեւ օրվա խորհրդից եւ կարգախոսից` «Արժանապատվություն եւ հոգեկան առողջություն».

Կոչ ենք անում.

-Պատկան մարմիններին եւ բոլոր կազմակերպություններին, որոնց գործունեությունն առնչվում է հասարակության լայն շերտերի հոգեկան առողջության հետ.

իրենց գործողություններում առաջնորդվել նվազագույնը` հասարակության հոգեկան առողջությունը չվնասելու սկզբունքով, իսկ առավելագույնը` անել հնարավորը, որպեսզի պահպանենք եւ ամրապնդենք բոլորի հոգեկան առողջությունը.

այդ նպատակով զերծ մնալ

  • չստուգված, որեւիցե գործնական նշանակություն չունեցող, միայն անհանգստություն եւ լարվածություն առաջացնող տեղեկատվության տարածումից
  • ամբոխահաճո եւ իրականացման առումով անհնար կոչերից

 

Այն կազմակերպություններին եւ անձանց, որոնք աշխատում կամ առնչվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հետ.

Վերաբերվել նրանց ինչպես իրենց հավասարի` հարգելով նրանց արժանապատվությունը.

  • բացառելով բռնության, չարաշահման, ծաղրական վերաբերմունքի եւ խտրականության  որեւիցե դրսեւորում
  • հնարավորություն ապահովելով ինքնուրույնության, հասարակության մեջ ինտեգրման եւ ընդհանուր ներառման, ինչպես նաեւ քաղաքականության ձեւավորման գործում մասնակցության համար:

-Մենք մշտապես պատրաստակամ ենք եղել գործակցել  բոլոր կառույցների հետ` վերոնշյալ խնդիրների լուծման գործում եւ մեկ անգամ եւս հաստատում ենք այդ պատրաստակամությունը` համագործակցել  հոգեկան առողջության ոլորտի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացման, ինչպես նաեւ նոր քաղաքական, իրավական փաստաթղթերի նախապատրաստման գործում.

-Որպես երկու երկրների հոգեկան առողջության ոլորտի մասնագիտական կազմակերպություններ` հայտարարում ենք նաեւ համագործակցության առավել սերտացման մասին` ի նպաստ հոգեկան առողջության արժանապատիվ պահպանման:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել