• Latest news

Երգչուհի Սելենա Գոմեսը քիմիաթերապիայի կուրս է անցել գայլախտից բուժվելու համար

12 հոկտեմբերի, 2015  20:43

Դեռեւս 2013-ի վերջին հայտարարություններ են տարածվել, որ Սելենա Գոմեսը հետաձգել է Ավստրալիայում իր շրջագայությունը գայլախտի սրման հետեւանքով։ Վերջերս երգչուհին հաստատել է, որ իրոք հիվանդ է գայլախտով եւ նույնիսկ քիմիաթերապիայի կուրս է անցել դրա բուժման համար։ 

Ինչ է գայլախտը եւ երգչուհին ինչու է քիմիաթերապիայի կուրս անցել։ 

Գայլախտը անբուժելի աուտոիմունային հիվանդություն է, որը վնասում է մաշկը, հանգույցները, արյունը եւ ներքին օրգանները։  Գոմեսը վախենում էր, թե կարող է սրտի կաթված ստանալ, եւ իրավացի էր. սրտի հիվանդությունները գայլախտով հիվանդների մահվան հիմնական պատճառն են, ընդ որում դրանից ամենից հաճախ մեռնում են 20-40 տարեկան կանայք։ 

Հիվանդների վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնի տվյալների համաձայն, գայլախտով հիվանդների 78 տոկոսը կանայք են։ Այլ հետազոտությունների համաձայն, կանանց տոկոսը նույնիսկ ավելի բարձր է՝ 90 տոկոս։

Ինչ վերաբերում է բուժմանը, դա կապված է մի շարք հանգամանքների հետ։ Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ մասնագետները գայլախտի 4 տեսակ են տարբերակում՝ համակարգային (առավել տարածված տեսակը), մաշկային (միայն մաշկը վնասող), դեղային (միայն դեղերից առաջացող) եւ հազվագյուտ՝ նեոնատալ։ Բուժումը իհարկե կախված է նրանից, թե ինչ օրգաններ են վնասվել, ինչպես նաեւ տարիքից եւ առողջության ընդհանուր վիճակից։ 

Բուժման հիմնական նպատակն է՝ նվազեցնել հանգույցների բորբոքումը, հանգստացնել հիպերակտիվ իմունային համակարգը, վերահսկել հիվանդության սրացումը։ Երբեմն օրգանիզմից ավելորդ ջուրը հանելու համար օգտագործում են նաեւ օժանդակ միջոցներ, օրինակ՝ լուծողականներ։ Որոշ դեպքերում, ինչպես օրինակ՝ Սելենա Գոմեսի դեպքում, քիմիաթերապիա են օգտագործում՝ ցիկլոֆոսֆամիդ դեղամիջոց, որը նվազեցնում է իմունային համակարգի ակտիվությունը

Գայլախտով հիվանդների 78 տոկոսը համապատասխան եւ որակյալ բուժօգնության առկայության դեպքում կարողանում է դիմանալ եւ վերահսկել հիվանդույթունը։ Երեւում է՝ Գոմեսը եւս նրանց թվին է պատկանում։ Այժմ, թվում է, նա իրեն լավ է զգում, վերջերս նոր ալբոմ է թողարկել, իսկ 2016-ին համաշխարհային շրջագայություն է նախատեսում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել