• Latest news

Մեգգին եւ Զոզոն արթրիտով հիվանդ երեխաների համար համերգ են կազմակերպել (ֆոտո)

12 հոկտեմբերի, 2015  17:55

Զոզո ծաղրածուն եւ փոքրիկ երգչուհի Մեգգին հոկտեմբերի 12-ին  «Արաբկիր» բժշկական կենտրոնի բակում տոն են կազմակերպել արթրիտով հիվանդ երեխաների համար։ Միջոցառումը կազմակերպվել էր հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա բեւեռելու նպատակով։  Պատանեկան արթրիտի բուժումը երկար է տեւում, իսկ դեղերը բավականին թանկ են։  

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնել է Իրինա Թովմասյանը (Մեգգիի մայրիկը), ինքն ու աղջիկը մեծ սիրով համաձայնել են հիվանդ երեխաների համար կազմակերպել տոնական միջոցառումը։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի  12-ին ամբողջ աշխարհում նշվում է Արթրիտի օրը, իսկ Հայաստանն առաջին անգամ է միացել դրան։ «Մենք փորձել ենք երեխաներին ուրախություն պարգեւել։ Հովանավորները փոքրիկ նվերներ են նախապատրաստել։ Կարծում եմ, այդ եղանակով մենք եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ այդ երեխաներից շատերը նման խնդիր ունեն, սակայն բոլորը չէ, որ միջոցներ ունեն դեղ գնելու համար։ Եվ գուցե ինչ-որ մեկը որոշի օգնել երեխաներին», - ասել է նա։ 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթկցի հետ զրույցում նշել է «Արաբկիր» ԲԿ-ի  մանկական ռեւմատոլոգ  Գայանե Խլոյանը, քրոնիկ արթրիտը բավականին տարածված հիվանդություն է, եւ  «Արաբկիր» ԲԿ-ում նման հիվանդություն ունեցող մոտ 200 երեխա է հաշվառված։ «Այդ երեխաներից ոմանց դասական բուժումը չի օգնում. նրանց շատ թանկարժեք դեղեր են անհրաժեշտ, դրա համար էլ ծնողների ջանքերով ստեղծվել է  «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամը, որն օգնում է դեղեր գնել», - ասել է նա։ Բժշկի խոսքով, երեխաների մոտ հիվանդացման ախտանշաններն են՝ հոդացավ, հոդերի այտուցվածություն, քայլվածքի փոփոխություն, բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն։ Այսինքն այդ ախտանիշները կարող են հատուկ լինել նաեւ այլ հիվանդություններից տառապողների, այնպես որ, շատ կարեւոր է ճիշտ եւ ժամանակին ախտորոշումը։ 

Արժե նշել, որ պատանեկան իդեոպաթիկ արթրիտը լուրջ հիվանդություն է, որը կարող է հաշմանդամության հանգեցնել, եթե ժամանակին չբուժվի։  

Պատանեկան արթրիտով հիվանդ երեխաներին օգնելու համար  2011 թվին ստեղծվել է «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամը, որը միջոցներ է կուտակում երեխաների բուժումը ֆինանսավորելու համար։ Ներկայումս հիմնադրամի աջակցությամբ 8 երեխա բուժում է ստանում, սակայն բուժման կարիք ունեցողների թիվն անհամեմատ ավելի մեծ է։ 

Արթրիտով հիվանդ երեխաներին օգնելու ցանկություն ունեցողները կարող են նվիրատվություններ անել հիմնադրամի հաշվեհամարին.

«Ամերիաբանկ»: 1570015094520100

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է