• Latest news

Ավելորդ քաշը բարձրացնում է ուղեղի քաղցկեղի զարգացման հավանականությունը

13 հոկտեմբերի, 2015  10:46

Ռեգենսբուրգի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել մարդու քաշի, նրա կենսակերպի ու ուղեղի քաղցկեղի՝ մենինգիոմայի զարգացման միջեւ. ավելորդ քաշի առկայությունը 21 տոկոսով բարձրացնում է ուղեղի քաղցկեղի հավանականությունը, իսկ ճարպակալումը՝ 54 տոկոսով: Մյուս կողմից էլ՝ ֆիզիկական ակտիվությունը 27 տոկոսով նվազեցնում է մենինգիոմայի վտանգը:

«Ուռուցքի այս տեսակների զարգացումը կանխելու ընդամենը մի քանի հայտնի միջոցներ կան: Ինչպես ցույց է տվել մեր հետազոտությունը՝ մենինգիոմայի կանխմանը կարող են նպաստել քաշի նվազեցումն ու ակտիվ կենսակերպը», - նշել է հետազոտության հեղինակ Գունդուլա Բարենսը Ռեգենսբուրգի համալսարանից:

Սակայն հետաքրքիր է, որ գիտնականներին չի հաջողվել կապ գտնել քաշի ու ուղեղի քաղցկեղի մեկ այլ՝ նույնիսկ ավելի վտանգավոր տեսակի՝ գլիոմայի զարգացման հավանականության միջեւ: Եվ չնայած ֆիզիկական վարժություններն այդ իմաստով նույնպես մի քիչ նվազեցնում էին այդ ուռուցքի զարգացման վտանգը, բայց այդ դեպքում կապն այդքան էլ ակնհայտ չէր, որքան մենինգիոմայի դեպքում:

Իրենց հետազոտության համար գիտնականները վերլուծել էին 12 այլ հետազոտությունների տեղեկություններ, որոնք ուսումնասիրել էին մարմնի զանգվածի գործակցի, ֆիզիկական ակտիվության ու գլխուղեղի ուռուցքների՝ ասենք մենինգիոմայի ու գլիոմայի միջեւ կապը: Հիշեցնենք, որ նորագոյացությունների այդ տեսակները մեծահասակների շրջանում գլխուղեղի առավել տարածված առաջնային ուռուցքներն են:

Ընդհանուր առմամբ նրանք ուսումնասիրել են մենինգիոմայի 2982 ու գլիոմայի 3057 դեպք: Հետազոտողների ստացած տվյալները ցույց են տվել, որ նորմալ քաշով մարդկանց համեմատ՝ ավելորդ քաշով մարդիկ 21 տոկոսով ավելի հակված են մենինգիոմայի զարգացմանը: Իսկ եթե մարդն ոչ թե զուտ ավելորդ կիլոգրամներ ունի, այլ ճարպակալում, տվյալ հիվանդության զարգացման վտանգը 54 տոկոսով է բարձրանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել