• Latest news

Բոտոքսը կարող է օգնել սեքսի ժամանակ ցավ զգացող կանանց

13 հոկտեմբերի, 2015  22:21

Բոտոքսը լայնորեն կիրառվում է կնճիռների հարթեցման համար, սակայն դրա ներարկումները կարող են օգնել նաեւ այն կանանց, որոնք ցավ են զգում սեռական հարաբերությունների ժամանակ: Բոտոքսը հանգստացնում է մկանները եւ հանում մկանային սպազմերը, դրա համար էլ այն կիրառում են նույնիսկ կոնքային ցավերի որոշ տեսակների բուժման ժամանակ, ադ թվում ՝ դիսպարեունիայի ՝ սեռական հարաբերությունների ժամանակ ցավի զգացողության դեպքում:

Ինչպես բացատրեց բժիշկ Մարիա Պարաիսոն ՝ Քլիվլենդի կլինիկայից, բոտոքսի ներարկումները կանխում են կոնքային հատակի ու հեշտոցի մկանների սպազմերը, որոնք վագինիզմի ախտանիշ են կոչվում: Ճիշտ է, կոնքային հատակի մկանների սպազմերով կամ նմանատիպ այլ խնդիրներով ՝ օրինակ միզապարկի կամ աղիների սպազմերով հիվանդներին բոտոքսը սովորաբար առաջարկում են միայն այն ժամանակ, երբ բուժման մյուս մեթոդները չեն աշխատում:

Ինչպե՞ս է անցնում բոտոքսով բուժումը

Օգտագործելով տեղական ցավազրկում՝ բժիշկը բոտոքսը ներարկում է ցավոտ հատվածի մեջ:

  • Կոնքային հատակի մկանների սպազմերի ժամանակ ներարկումները արվում են կոնքային հատակի մկանների մեջ՝ հեշտոցի շուրջ:
  • Հետանցքային սպազմերի դեպքում ներարկումներն արվում են հետանցքային մկանների մեջ:
  • Միզարձակման խնդիրների դեպքում ներարկումներ են արվում միզուկի հարթ մկանների մեջ
  • Անմիզապահության դեպքում ցիստոսկոպի օգնությամբ ներարկումներն արվում են ուղիղ միզապարկի մկանների մեջ:

Ներարկումից հետո կարող է մի քիչ արյուն գալ, ու դա, ինչպես նշեց Մարիա Պարաիսոն, նորմալ է: Սակայն եթե արյունը շատ է կամ էլ եթե հանկարծ հայտնվել են ինֆեկցիայի նշաններ (տենդ, դողերոցք, ուժեղ ցավեր, ներարկման տեղում կարմրություն եւ այլն) պետք է անմիջապես բժշկի դիմել: Նաեւ մասնագետը խորհուրդ է տալիս ներարկումից հետո 72 ժամվա ընթացքում սեռական հարաբերությւոններից զերծ մնալ:

Ներարկումների քանակը պայմանավորված է դեպքի ծանրությունով: Սակայն պետք է հիշել, որ բոտոքսի ազդեցությունը ժամանակավոր է. յուրաքանչյուր 6-9 ամիսը մեկ Դուք ամենայն հավանակնությամբ ստիպված կլինեք կրկնակի ներարկումներ անել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է