• Latest news

Զարկերակի լուծվող ստենտը հաջող անցել է առաջին փորձարկումները

13 հոկտեմբերի, 2015  21:05

Սրտի զարկերակի համար լուծվող ստենտի առաջին տեսակը հաջողությամբ անցել է առաջին փորձարկումները․ Abbott Vascular  ընկերության ստենտը, որը լուծվում եւ անհետանում է տեղադրումից մի որոշ ժամանակ անց, մեկ տարի տեւած հետազոտության ընթացքում ցույց է տվել, որ նույնքան արդյունավետ է, որքան սովորական ստենտը։

Ստենտները փոքրիկ ցանցեր են, որոնք զարկերակներին թույլ չեն տալիս նորից խցանվել անգիոպլաստիկայի պրոցեդուրայից հետո։ Սովորաբար այդ ստենտները պատրաստվում են մետաղից եւ հաճախ ծածկված են լինում հատուկ դեղով ։ Երբեմն տեղադրումից որոշ ժամանակ անց մետաղական ստենտները սկսում են բորբոքվել  եւ այլ խնդիրներ առաջացնել։ Իսկ Absorb  անունով լուծվող ստենտը ստեղծված է հատուկ նյութից, որը մեկ տարի շարունակ տեղում է մնում, հետո 2 տարվա ընթացքում տարրալուծվում է։ Christ Heart and Vascular Center-ի բժիշկ Դինա Կարեյակեսի կարծիքով այդքան ժամանակը հերիք է , որպեսզի զարկերակը վերականգնվի։ Իսկ ստենտի տարրալուծումից հետո զարկերակը վերադառնում է իր բնական վիճակին։

Լուծվող ստենտի փորձարկումներին մասնակցել է 1 կամ 2 խցանված զարկերակի պատճառով կրծքի ցավեր ունեցող 2000 հիվանդ։ Փորձարկման նպատակն է եղել ամերիկյան Food and Drug Administration-ի հավանությանն արժանանալը, որպեսզի հնարավորություն ունենան ԱՄՆ-ի տարածքում օգտագործել եւ վաճառել այդ ստենտները։ Փորձարկումները ցույց են տվել, որ հիվանդները, որոնց զարկերակներում նման ստենտներ են տեղադրել, իրենց ճիշտ այնպես են զգացել, ինչպես այն մարդիկ, ում զարկերակում մետաղական ստենտներ էին տեղադրել։ Մեկ տարվա ընթացքում երկու խմբի հիվանդների 6-7 տոկոսը  կամ մահացել է սրտի կամ վիրահատված զարկերակի հետ կապված խնդիրներից կամ էլ կրկնակի վիրահատության կարիք է ունեցել։ Մասնագետներն ակնկալում էին, որ լուծվող ստենտի տեղադրումից հետո արդյունքներն ավելի լավը կլինեին, բայց պարզվել է, որ այդպես չէ․ արդյունքները մոտավորապես նույնն են։

Այժմ մասնագետները նախատեսում են ավելի լայնածավալ հետազոտություն անցկացնել՝ 5000 հիվանդի մասնակցությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել