• Latest news

5 ամենավտանգավոր հիվանդություն, որոնք կարող են սպանել 24 ժամվա ընթացքում

22 նոյեմբերի, 2015  01:40

Այսօր նույնիսկ ամեն երեխան գիտե, որ անառողջ կենսակերպը` ծխելը, սխալ սնվելը, ֆիզիկական ակտիվության պակասը եւ այլն կարող են հանգեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման, որոնք վաղ թե ուշ մահվան պատճառ կդառնան: Սակայն կան այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են շատ ավելի արագ սպանել` ընդամենը  24 ժամում: Դրանք կարող են վնասել ում ասես, նույնիսկ առողջ ապրելակերպ ունեցողներին: 

5. Դենգե տենդ

Տարեկան մոտ մեկ միլիոն մարդ վարակվում է դենգե տենդով, իսկ երկրագնդի բնակչության մոտ  40 տոկոսը վարակման ռիսկի գոտում է: Միջատի խայթոցից հետո մեկ օրվա ընթացքում հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ ըստ Ցելսիուսի  41 աստիճան, մկանային ցավեր են սկսվում եւ ուժեղ արյունահոսություն. հարուցիչը սկսում է ոչնչացնել արյան կարմիր գնդիկները:  Առանց բուժման եւ համապատասխան խնամքի, հիվանդի արյան շրջանառությունը կարող է խանգարվել ընդամենը  24 ժամվա ընթացքում, ինչը մահվան կհանգեցնի: Այս հիվանդության դեմ հատուկ բուժում եւ պատվաստանյութ չկա: 

4. Էբոլա

Նախորդ բռնկման ընթացքում Արեւմտյան Աֆրիկայում տասնյակ հազարավոր մարդիկ վարակվեցին այս հիվանդությամբ: Առայժմ լուծում չի գտնվել, դրա համար էլ վարակվածների մոտ  70 տոկոսը մեռնում է: Չնայած հիվանդությունը փոխանցվում է օրգանիզմի հեղուկների միջոցով, նույնիսկ պաշտպանական հագուստները ոչ միշտ են պաշտպանում դրանից: Շատ բժիշկներ եւ բուժքույրեր, որ աշխատում են Աֆրիկայում, վարակվել են, չնայած ձեռք առնված անվտանգության բոլոր միջոցներին:  

Օրգանիզմում հայտնվելով` հարուցիչը խախտում է արյան մակարդելիությունը եւ հիվանդի մոտ սարսափելի արյունահոսություն է սկսվում, որը կարող է մահվան հանգեցնել: 

3. Այտուցային ժանտախտ

14-րդ դարում այտուցային ժանտախտը 50 միլիոն մարդ է սպանել: Նույնիսկ այսօր բժիշկները շարունակում են այդ հիվանդության դեպքեր արձանագրել.  2015-ին Յուտայի նահանգում 4 հիվանդ մահացել է այդ հիվանդությունից, իսկ դրանից մի տարի առաջ մի ամերիկացի   ձեռքերից ու ոտքերից զրկվել էր այն բանից հետո, երբ իր կատվից վարակվել էր այդ հիվանդությամբ: 

Այտուցային ժանտախտի մանրէները մարդու օրգանիզմում հայտնվում են վարակված միջատից եւ սկսում են բազմանալ ավշային հանգույցներում, որոնք մեծանում են, կարմրում եւ սկսում են սարսափելի ցավել: Հիվանդի մոտ նոպաներ եւ արյան փսխում է սկսվում, ինչպես նաեւ` վերջույթների մեռուկացում: 

Առանց բուժման, վարակված հիվանդների 60 տոկոսն ընդամենը մեկ օրում մահանում է:  

2. Էնտերոհարուցիչ D68

Էնտերոհարուցիչ D68-ը ինչ-որ առումով նման է պոլիոմելիտի ագրեսիվ տեսակի: Դա փոխանցվում է վարակված մարդու թքի, ինչպես նաեւ կենցաղային իրերի միջոցով, ինչպիսին, օրինակ սրբիչը եւ դռան բռնակներն են: Հարուցիչը հարձակվում է օրգանիզմի շնչառական եւ շարժողական գործառույթների վրա եւ կարող է սպանել մի քանի ժամվա ընթացքում: 

Անցյալ տարի ԱՄՆ-ում 691 մարդ վարակվել էր  D68 էնտերոհարուցիչով, 5 երեխա դրա զոհն է դարձել: Այդ հարուցիչից հատուկ բուժում առայժմ գոյություն չունի: 

1. Խոլերա

Խոլերայով վարակվում են աղտոտված ջրից ու սննդից: Մանրէն հարձակվում է բարակ աղիքի վրա եւ ջրազրկում է օրգանիզմը փորլուծություն եւ փսխոց առաջացնելով: Ամեն ժամվա ընթացքում հիվանդը մի լիտր ջուր է կորցնում, ինչի հետեւանքով խախտվում է օրգանիզմում աղի հաշվեկշիռը եւ ջղակծկումներ են սկսվում: Արյունը սկսում է խտանալ հեղուկի պակասի հետեւանքով եւ օրգանների գործունեությունը խափանվում է: 

Ամեն տարի մոտ 120 000 մարդ է մահանում խոլերայից, չնայած պատվաստանյութի եւ հակաբիոտիկների առկայությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել