• Latest news

Քաղցկեղով հիվանդանալու ռիսկը կա բոլոր երեխաների մոտ

23 նոյեմբերի, 2015  10:45

Քաղցկեղով կարող է հիվանդանալ ցանկացած երեխա՝ անկախ նրանից նրա ազգականներն ունեցել են նման հիվանդություն, թե ոչ: Իրենց հետազոտությունների արդյունքներով նման եզրակացության են հանգել St. Jude Children's Research Hospital-ի ու Վաշինգթոնյան համալսարանի աշխատակիցները:

Առայսօր համարվում էր, որ ռիսկի խմբում հիմնականում այն երեխաներն են, որոնց ազգականները քաղցկեղով հիվանդ են եղել: Սակայն հետազոտողները բացահայտել են, որ հիվանդության նկատմամբ հակում ունեն նույնիսկ այն երեխաները, որոնց ընտանեկեն պատմության մեջ ուռուցքներ չեն հայտնաբերվել:

Մասնագետները հաջորդ սերնդի տեխնոլոգիաներով արել են թե ուռուցքների, թե նորմալ հյուսվածքների ԴՆԹ հետազոտություն: Հետազոտությանը մասնակցել է 1129 երեխա: Նրանց 8.5 տոկոսի նորմալ հյուսվածքներում գտել են գեների պաթոգենային կամ պայմանական պաթոգենային մուտացիաներ, որոնք ավելացնում են հիվանդության զարգացման հավանականությունը:

Մինչ այդ համարվում էր, որ նման մուտացիաները հազվագյուտ երեւույթ են, որը բնորոշ է  միայն ուռուցքային հիվանդությունների արտահայտված պատմություն ունեցող ընտանիքներում ծնված երեխաներին: Սակայն հայտնաբերված մուտացիաներով երեխաների կեսից ավելին քաղցկեղով հիվանդ ազգական չունի:

Այս բացահայտումը թույլ է տալիս ուժեղացնել բոլոր երեխաների առողջական վիճակի մոնիտորինգը եւ ժամանակին բացահայտել քաղցկեղային բջիջների առաջացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել