• Latest news

Տղամարդկանց մոտ ե՞ւս լինում է նախադաշտանային համախտանիշ

24 նոյեմբերի, 2015  23:45

Տղամարդիկ էլ են տառապում այսպես կոչված ՆԴՀ-ից (նախադաշտանային համախտանիշից): Նման եզրահանգման են եկել բրիտանացի հոգեբանները:  

Մասնագետները 1206 զույգի են հետազոտել, որոնց արական կեսին առաջարկվել էր իրենց վիճակի մասին մի շարք հարցերի պատասխանել  այն ժամանակահատվածի  վերաբերյալ, երբ նրանց երկրորդ կեսերը ամսվա ամենաբարդ մի քանի օրն են անցկացնում: 

Հարցման արդյունքում հնարավոր է եղել պարզել, որ զուգընկերուհուն ուժեղ կապվածության պատճառով շատ տղամարդիկ համանման ախտանիշներ են ունենում, ինչ կանայք` կրիտիկական օրերին, այդ թվում` հոգնածություն, ջղակծկումներ եւ սրված զգայունություն:  Պատասխանողների  26 տոկոսի խոսքով, իրենք ունենում են այնպիսի  զգացողություններ, որոնք կնոջ մոտ կոչվում են ՆԴՀ, տեղեկացնում է The Telegraph-ը:

«Այդ օրերին», հետազոտողների կարծիքով, տղամարդիկ հոգնածություն են զգում, քնատություն, ապատիա, եւ դա կապված է սթրեսի հիմքի վրա թեստոստերոնի մակարդակի նվազման հետ: 

Որոշ տղամարդկանց մոտ գիտնականները նաեւ չափազանցված ինքնագնահատականի հակում են արձանագրել, արագ գիրանալու հակում, իսկ պատասխանողների  5 տոկոսը նաեւ հայտարարել է, որ դաշտանային ցավեր է զգում: 

Բժշկական գիտությունների դոկտոր Ջեդ Դայմոնդը վստահ է, որ ՆԴՀ-ն արդեն ապացուցված փաստ է եւ կապված է տղամարդու արյան մեջ թեստոստերոնի մակարդակի կտրուկ անկման հետ:  Բժշկությունը այդ շրջանը անդրոպաուզա է կոչում: «Առանց թեստոստերոնի, տղամարդու ուղեղն ավելի շուտ գոյատեւում է, քան աշխատում ամբողջ ուժով», — վստահ է նա:

Անքնությունը, քնելու դժվարությունները, վաղ արթնանալը կարող են թեստոստերոնի մակարդակի նվազման ախտանիշներ լինել: 

Բայց ոչ բոլոր գիտնականներն են համակարծիք տղամարդկային ՆԴՀ-ի գոյության վերաբերյալ: Հոգեթերապեւտ Գրեգորի Յանցը վստահ է, որ եթե կանանց մոտ ՆԴՀ-ն կենսաբանորեն ապացուցված է, որովհետեւ օրգանիզմը որոշակի ֆիզիկական ցիկլ է ապրում, ապա տղամարդկանց մոտ ոչ ցիկլեր կան, ոչ էլ ՆԴՀ.  դա «միջին տարիքի ճգնաժամ ապրողների հորինվածքն է»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է