• Latest news

Ամենից հաճախ ինչպիսի՞ մարդիկ են վնասակար սովորույթներից կախվածություն ձեռք բերում

24 նոյեմբերի, 2015  15:01

Ինչպիսի՞ մարդիկ են ամենից հաճախ վնասակար սովորույթներ ունենում եւ դրանցից կախվածություն ձեռք բերում: Ինչպիսի՞ մարդիկ են առավել խոցելի նման սովորույթների եւ կախվածությունների հանդեպ: Լրագրողների հետ հանդիպմանը այդ հարցերին փորձել է պատասխանել հոգեբան Աննա Բադալյանը:  

Նրա խոսքով, մարդու մոտ վատ սովորույթների (լինի դա ծխելը, հարբեցողությունը, խաղամոլությունը թե թմրամոլությունը) հայտնվելու կարեւորագույն պատճառներից մեկն ինքնահաստատվելու ձգտումն է: Եթե մարդն ինքն իր հետ ներդաշնակության մեջ չէ, եթե ինքնավստահ չէ, եթե հոգեբանական խնդիրներ ունի, կարող է, օրինակ, ձգտել, ծխախոտի կամ հարբեցողության` հույս ունենալով դրանց օգնությամբ ինքնահաստատվել, գտնել սեփական տեղը կամ էլ ուղղակի մոռանալ խնդիրների մասին:

Հենց դրա համար վնասակար սովորույթների մեծամասնությունը մարդկանց մոտ հայտնվում է պատանեկան հասակում. Անչափահասը շատ խոցելի է, շատ է ուզում ինքնահաստատվել եւ գտնել կյանքում իր տեղը, դրա համար էլ նրա համար շատ հեշտ է տարվել այնպիսի բաներով, որոնցով տարվել չարժե:

Հիմնական խնդիրն այն է, որ այդ նույն ծխախոտը ոչ միայն վնաս է առողջությանը, այլեւ կախվածություն է: Իսկ ցանկացած կախվածություն մարդու մոտ խնդիրների առկայություն է մատնանշում: Ավելին` կախվածությունն ինքնին հոգեբանական խնդիր է:

Ինչպես նշել է հոգեբանը, շատերը կարող են ինքնուրույն ազատվել վնասակար սովորույթներից, եթե դրանք հոգեբանական եւ ֆիզիկական կախվածության չեն վերաճել: Առաջին դեպքում սովորույթներից ազատվել կօգնի հոգեբանը, երկրորդ դեպքում արդեն գուցե բժշկի օգնությունը պետք լինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել