• Latest news

4 խորհուրդ նրանց, ովքեր մտադիր են հրաժարվել ծխելուց

25 նոյեմբերի, 2015  01:45

Շատ ծխողներ են ուզում ազատվել ծխելու սովորությունից, բայց չգիտեն, թե ինչից սկսեն: Եթե դուք այդ մարդկանցից մեկն եք, ուրեմն NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում հոգեբան Աննա Բադալյանի տված խորհուրդները կարող են օգտակար լինել ձեզ:

1. Որոշում կայացրեք

Ամենակարեւորը ծխելուց հրաժարվելու մասին հստակ ու անբեկանելի որոշում կայացնելն է՝վստահ է հոգեբանը: Երբ որոշումն ընդունված է ու մարդը ներքուստ համակերպվել է այդ որոշման հետ ու ընդունել այն՝ ծխելուց հրաժարվելը շատ ավելի հեշտ կլինի:

Եվ այսպես, ինչպես ընդունել վերջնական որոշում: Ինչպես նշեց հոգեբանը, եթե մարդը գիտակից է, նա պետք է պարզապես հասկանա, թե ինչքան վնասակար է իր համար ծխելը՝ թե առողջական, թե ֆինանսական առումներով: Հենց մարդը գիտակցում է, որ ծխելը իրեն ոչ մի օգուտ չի տալիս, նա արդեն իր առաջ նպատակ է դնում:

Ընթերցեք այն մասին, թե ծխելը ինչ է անում մարդու առողջության հետ ու հաշվեք, թե ամեն ամիս ինչքան եք ծախսում ծխախոտի վրա: Գիտակցեք, որ թոքերի քաղցկեղը ու ծխելու հետ կապակցված մյուս հիվանդությունները կարող են վերաբերվել ցանկացած ծխողի՝ այդ թվում Ձեզ: Հազարավոր մարդիկ, որոնց մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ, նույնպես կարծում էին, որ դա ում հետ ասես կկատարվի, միայն թե ոչ իրենց: Գիտակցեք, այդ հիվանդությունից ոչ ոք ապահովագրված չէ: Այդ գիտակցությունը շատերին է օգնել վերջնականապես ազատվել ծխելու սովորությունից:

2. Ձեր առաջ նպատակ դրեք

Կարող եք ձեր առաջ նպատակ դնել՝ օրինակ աստիճանաբար քչացնել ծխախոտների քանակը, իսկ որոշ ժամանակ հետո՝ առհասարակ հրաժարվել դրանցից: Շատերն են այս ձեւով հրաժարվում ծխելուց:

3. Հայտարարեք ծխելուց հրաժարվելու մտադրության մասին

Լավ մտահղացում կարող է լինել նաեւ ձեզ համար կարեւոր մարդկանց շրջապատում ծխելուց հրաժարվելու մտադրության մասին հայտարարելը: Այդ դեպքում դուք արդեն չեք կարողանա հրաժարվել ձեր մտադրությունից, քանի որ մարդիկ կկարծեն, որ դուք ձեր խոսքի տերը չեք:

4. Ծխախոտին փոխարինող գտեք

Շատերն են ծխում զուտ սովորությունից դրդված՝ նրանք սովոր են, որ իրենց ձեռքին պետք է պարտադիր ինչ-որ բան լինի: Նման մարդիկ կարող են ծխախոտի փոխարեն իրենց ձեռքում բռնել ասենք գրիչ կամ կոնֆետ: Կոնֆետների հարցում, սակայն, չարժե չափն անցնել, հակառակ դեպքում ծխելուց հրաժարվելու հետեւանքով ավելորդ կիլոգրամներ կհավաքեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել