• Latest news

«Մարքետթինգային նկատառումներից ելնելով». Ինչո՞ւ են դեղագործական հայտնի ընկերությունները հեռանում հայկական շուկայից

24 նոյեմբերի, 2015  20:39

Երկրում դեղերի գրանցումը կարող է դադարեցվել մի շարք պատճառներով, սակայն դրանց շարքում ամենաչեզոք եւ անփորձանք ձեւակերպումը  հետեւյալն է` «մարքեթինգային նկատառումներով»: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար   (ԴԱՆ) Սամվել Զաքարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ է թաքնված  «մարքեթինգային նկատառումներով» ձեւակերպման տակ, որով վերջերս շատ դեղագործական ընկերություններ հետ են կանչում հայկական շուկայում իրենց դեղերի գրանցումները:  

Սամվել Զաքարյանի կարծիքով, իրականում Հայաստանում ընկերությունների գործունեության դադարեցումը կարելի է բացատրել միայն մի բանով` սեփական արտադրանքը այլ, ավելի նշանակալի շուկաներում ապահովագրելու ցանկությամբ: 

Նա հիշեցրել է AstraZeneca ընկերության պատմությունը, որի` Հայաստանի շուկայից հեռանալու պատճառը պաշտոնապես չէր ներկայացվել: Բայց, նրա խոսքով, եթե ընկերությունը ոչ միայն փակում է իր ներկայացուցչությունը, այլեւ չեղյալ է համարում  20 անուն դեղի գրանցումը, որոնց գրանցման ժամկետը լրանալու էր սոսկ մի քանի տարի անց, դա պիտի ստիպի մտորել:  

«Ընկերության նման քայլը կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ. այս երկրում անսպասելի, անհասկանալի ռիսկեր կան, որոնք կարող են ազդել մեր արտադրանքի համբավի եւ մեր ընկերության իմիջի վրա եւ ազդել այլ շուկաներում մեր գործունեության վրա», - ասել է նա:

ԴԱՆ միության ղեկավարը ենթադրում է, որ Հայաստանի նման փոքր երկիրը, որի շուկան  շահույթի առումով հետաքրքրություն չի ներկայացնում, ինքը պիտի շահագրգռված լինի շուկայում դեղագործական ոլորտի միջազգային հսկաների առկայությամբ:  Այնինչ` այսօր ընդունվող «ոչ պրոֆեսիոնալ», անհեթեթ որոշումները (օրինակ` դրոշմապիտակների մասին), անհասկանալի տուգանքներն ու բարձրագոչ հայտարարությունները հանգեցնում են նրան, որ դեղագործական շատ հայտնի ընկերություններ նախընտրում են ուղղակի հեռանալ այստեղից` ավելորդ գլխացավանքից ազատվելու համար: 

Նրա խոսքով, Հայաստանում ներկայացուցչական գրասենյակները փակած ընկերությունները քիչ չեն.   AstraZeneca-ից բացի, այդպես են վարվել Abbott-ը եւ Teva-ն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել