• Latest news

Նոր դեղամիջոցը կօգնի շաքարախտով հիվանդների խրոնիկական վերքերի բուժմանը

24 նոյեմբերի, 2015  21:40

Նոտր Դամի համալսարանի գիտնականները նոր նյութեր են բացահայտել, որոնք կարող են արագացնել շաքարախտով հիվանդների վերքերի առողջացումը:  Չսպիացող, խրոնիկ վերքերը շաքարախտի վատագույն բարդացումներից են, որոնք միայն ԱՄՆ-ում տարեկան  70 000 անդամահատման պատճառ են դառնում: Նոր բացահայտումը կարող է օգնել այնպիսի դեղեր ստեղծել, որոնք կարագացնեն խրոնիկական վերքերի սպիացումը եւ կկանխեն անդամահատումները: 

Վերոհիշյալ համալսարանի հետազոտողները ավելի վաղ շաքարախտով հիվանդ մկների վերքերում երկու` MMP-8 եւ MMP-9 ֆերմենտ էին հայտնաբերել:  Նրանք ND-322-ի ինհիբիտորի միջոցով արգելափակել են դրանք, ինչն արագացրել է փորձակենդանիների վերքերի սպիացումը:  Նոր հետազոտության ընթացքում գիտնականները հայտնել են MMP-9-ի ավելի որակյալ  ինհիբիտորի բացահայտման մասին, որը կոչվում է  ND-336: Այդ ինհիբիտորը 6 ամգամ ավելի հզոր է, քան ND-322-ը:

«Մենք պարզել ենք, որ ND-336-ի միջոցով չսպիացող վերքերի վրա ազդելն անհամեմատ ավելի էական արդյունք է տալիս, քան  ND-322-ի ազդեցությունը, դրա պատճառը  MMP-9-ի արգելափակման գործում ND-336-ի ավելի լավ սելեկտիվությունն է», - ասել են գիտնականները:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ MMP-9-ի եւ MMP-8 սելեկտիվ ինհիբիտորների համադրումն ավելի է արագացնում սպիացիումը: Իսկ դա հույս է ներշնչում, որ հնարավոր է շաքարախտային չսպիացող վերքերի բուժման զգալիորեն ավելի հզոր միջոցներ ստեղծել: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել