• Latest news

Միայնությունը կարող է վաղաժամ մահվան հանգեցնել

25 նոյեմբերի, 2015  16:44

Միայնությունը իմունային համակարգի բջիջների աշխատանքում իրական եւ ծայրաստիճան բացասական փոփոխություններ է ի հայտ բերում, ինչը տարիքով մարդկանց մոտ գրեթե  14 տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը: Այդ մասին ասվում է   Proceedings of the National Academy of Sciences ամսագրում տպագրված հոդվածում:

ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանից Ջոն Կաչիոպոն (John Cacioppo)  եւ մի շարք այլ հոգեբաններ պարզել են, որ միայնությունը օրգանիզմում բջջային մակարդակում փոփոխություններ է ի հայտ բերում եւ մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը:  Գիտնականներն այդ եզրակացությանը հանգել են` վերլուծելով տարեց եւ միջին տարիքի միայնակ մակակաների եւ մարդկանց օրգանիզմում իմունային բջիջների աշխատանքը: 

Ինչպես պարզվել է, միայնակ մարդիկ եւ կապիկները տառապել են նույն համախտանիշից. նրանց լեյկոցիտներն ավելի հակված էին բորբոքմանը եւ ավելի վատ էին արձագանքում հարուցիչների առկայությանը, քան ընտանիքներում կամ իրենց նմանների հետ մեծ համակցություններում ապրող մարդկանց իմունային բջիջները: 

Հետաքրքիր է, որ ժամանակի հետ այս էֆեկտն ուժեղանում է.  Կենդանիներն ու մարդիկ որքան ավելի շատ ժամանակ են անցկացնում միայնության մեջ, այնքան ավելի արտահայտված են դառնում լեյկոցիտների աշխատանքում այդ խախտումները:  Դրա արդյունքում միայնակ մարդու օրգանիզմն ավելի ու ավելի խոցելի է դառնում վարակների համար, ինչը նկատելիորեն մեծացնում է վաղաժամ մահվան շանսերը, հատկապես` առաջացած տարիքում: 

Այս բացասական փոփոխությունները տեղի են ունենում այն պատճառով, որ, ինչպես ենթադրում են հոդվածի հեղինակները, միայնությունը մեր օրգանիզմին ստիպում է սթրեսի քիմիական ազդակներ մշակել, որոնք ոսկրածուծին ստիպում են լեյկոցիտների սխալ տարբերակներ արտադրել եւ փոխել այն գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են բորբոքումներին եւ հարուցիչներին օրգանիզմի հակազդեցության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է