• Latest news

Կրծքի քաղցկեղով ամենաերիտասարդ հիվանդն ընդամենը 8 տարեկան է

25 նոյեմբերի, 2015  15:47

8-ամյա Քրիսի Թերների մոտ բժիշկները վերջերս կրծքի քաղցկեղ են հայտնաբերել: Այսօրվա դրությամբ նա այդ հիվանդությամբ տառապող ամենաերիտասարդ մարդն է համարվում: 

Անցյալ ամիս աղջիկն իր կրծքում կոշտ բան էր շոշափել եւ այդ մասին պատմել էր ծնողներին: Ի սարսափ իրենց, անալիզներն ու հետազոտությունները ցույց էին տվել, որ աղջկա մոտ սեկրետոր կարցինոմա է` կրծքի քաղցկեղի բավականին հազվագյուտ տեսակ: Այժմ աղջիկը կրծքի վիրահատություն պիտի անցնի, որն իրականացնելու են Յուտայի նահանգի Huntsman Cancer Institute-ում: Նրա ախտորոշմամբ զբաղվում են նահանգի լավագույն ուռուցքաբանները: 

Ինչպես Քրիսին պատմել է ամերիկացի լրագրողների հետ զրույցում, սկզբում ինքը շատ է վախեցել, հետո հանկարծ հասկացել է, որ կարող է պայքարել այդ հիվանդության դեմ: 

Հետաքրքիր է, որ Քրիսիի երկու ծնողն էլ բախվել են քաղցկեղի խնդրին. մայրը` Աննետան արգանդի վզիկի քաղցկեղ է ունեցել, իսկ հայրը` Տրոյը արդեն որերորդ անգամ պայքարում է ոչ հոջինյան լիմֆոմայի դեմ: Դա նրա մոտ հայտնաբերել էին 2008-ին, սակայն քիմիաթերապիայի 8 ամիսներից հետո նրա վիճակը սկսել էր բարելավվել: Այժմ, սակայն նրա մոտ դարձյալ քաղցկեղ է հայտնաբերվել. ուռուցքը դանդաղորեն է աճում, եւ ուռուցքաբաններն առայժմ ուղղակի հետեւում են դրա փոփոխություններին ու սպասում` ամեն երեք ամիսը մեկ անալիզներ կատարելով: 

«Մենք ուղղակի շարունակելու ենք պայքարել, - ասել է աղջկա մայրը, - եւ անել ամեն հնարավորը, որպեսզի ամեն օր ժպտանք եւ ուրախանանք, առաջ գնանք գլուխներս բարձր եւ անենք ամեն ինչ այդ հիվանդությունը հաղթահարելու համար»:

Ընտանիքի բարեկամները դրամահավաքման հարթակներից մեկում էջ են բացել, որպեսզի աղջկա եւ հոր բուժման համար անհրաժեշտ գումար հավաքեն: Ընտանիքին օգնել հնարավոր է այստեղ. https://www.gofundme.com/chrissysalliance:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել