• Latest news

Արական սեռական անդամներն ինչպես են հեշտոցների վերածվում. Գիտնականները գենետիկ մուտացիաներ են հայտնաբերել

26 նոյեմբերի, 2015  01:49

Գիտնականները կարողացել են բացահայտել տղամարդկանց սեռական օրգանների զարգացման մի շարք խախտումների գենետիկ եւ հորմոնային արմատները. այդ խախտումները հանգեցնում են արական սեռական անդամի լուրջ ձեւախեղման եւ նույնիսկ` հեշտոց հիշեցնող ինչ-որ բանի վերափոխվելու: 

ԱՄՆ-ի Հեյնսվիլլ քաղաքի Ֆլորիդայի համալսարանից Մարտին Կոնը (Martin Cohn)  եւ գործընկերները փորձել են պարզել, թե ինչու շատ զարգացած երկրներում ամեն 125  տղա նորածնից մեկը գնալով ավելի հաճախ զարգացման հատուկ արատներ է ունենում, այսպես կոչված հիպոսպադիա եւ էպիսպադիա:  Նրանց սեռական անդամը կամ խստորեն ձեւախեղվում է կամ էլ իր ձեւով հեշտոց է հիշեցնում:  

Կոնը եւ գործընկերները մկների պոպուլյացիա են աճեցրել, որոնց սաղմերի զարգացումը նրանք ընդհատում էին սեռական օրգանների աճի տարբեր փուլերում` փորձելով այդ եղանակով հասկանալ, թե ինչ գեներ են ներգրավված հիպոսպադիայի եւ էպիսպադիայի զարգացման մեջ: 

Այս փորձարկումներն անսպասելի բան են մատնանշել. պարզվել է, որ տվյալ խնդիրների առաջացման համար մեղավոր են ոչ միայն մուտացիաները այն 22 գենում, որոնք կառավարում են սեռական օրգանների աճը, այլեւ արական եւ իգական հորմոնների` անդրոգենների եւ էստրոգենների հաշվեկշռի պարզ խախտումները:  

Գիտնականները նկատել են, որ եթե արգելափակվում է սաղմին անդրոգենների մատակարարումը, դա հանգեցնում է նրան, որ նրա սեռական անդամը ամբողջությամբ վերածվում է հեշտոցի նմանակի, իսկ հորմոնի  «մատակարարման» փոքր խախտումները հիպոսպադիա  կամ անդամի աղավաղում են առաջացնում:  Իսկ եթե նման խախտումներ տեղի են ունենում երեխայի ծննդից հետո, դրանք հանգեցնում են փոքր անդամի ձեւավորման: 

Կոնի կարծիքով, հիպոսպադիայի եւ էպիսպադիայի աճող մասշտաբները կապված են ոչ թե մուտացիաների թվի ավելացման հետ, այլ նրա, որ խմելու ջուրն ու շրջակա միջավայրը գնալով ավելի շատ են աղտոտվում այնպիսի   նյութերով, որոնք խախտում են հորմոնների  արտադրությունը եւ օրգանիզմից դուրս բերումը, հիմնականում դրանք թունաքիմիկատներն ու հերբիցիդներն են:  Այժմ գիտնականներն ուսումնասիրում են, թե անդրոգեններն ու էստրոգեններն ինչպես են ազդում յուրաքանչյուր գենի աշխատանքի վրա, արդյոք հնարավոր է չեզոքացնել դրանց աշխատանքի խանգարումները եւ երեխային պաշտպանել ձեւախեղումից: Այդ մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել