• Latest news

Կյանքի առաջին 7 օրերին հաճախ են մահանում այն երեխաները, որոնք հանգստյան օրերին են ծնվել

25 նոյեմբերի, 2015  17:39

Հետեւելով նորածինների ու նրանց մայրերի կյանքի առաջին գիտնականները պարզել են, որ կյանքի առաջին յոթ օրերին նորածինները շատ ավելի հաճախ են մահանում, եթե հանգստյան օրերին են ծնվում,ասված է այն հոդվածում, որը հրապարակվել է BMJ ամսագրում :

Նման եզրակացության է հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների խումբը՝ Ուիլյամ Փալմերի ղեկավարած՝ վերլուծելով Միացյալ թագավորությունում 2010-2012թթ. ծնված 1.35 մլն նորածինների շրջանում մանկական վաղ մահացության պատճառներն ու ծննդաբերությունների արդյունքները :

Ուսումնասիրելով այդ տվյալները՝ հոդվածի հեղինակները նկատել են մի անսովոր ու վախեցնող օրինաչափություն՝ կյանքի առաջին շաբաթվա ընթացքում մահացած նորածինների թիվը 12 տոկոսով շատ էր այն երեխաների շրջանում, որոնք հանգստյան օրերին են ծնվել : Միջինը՝ հանգստյան օրերին մահացել է 1000 նորածիններից յոթը, իսկ աշխատանքային օրերին այդ ցուցանիշը կազմել է հազարից մեկը, կամ նույնիսկ ավելի քիչ :

Ի հավելում՝ Փալմերն ու նրա թիմը հայտնաբերել են, որ հանսգտյան օրերին ծննդաբերությունը ավելացնում է նաեւ այն վտագը, որ ծննդաբերող կինը որեւէ ինֆեկցիայով կվարակվի :

Առայժմ գիտնականները չգիտեն, թե ինչով է պայմանավորված այդ ազդեցությունը ու նրանք ծրագրում են հետագա ավելի լայնածավալ հետազոտությունների միջոցով բացահայտել «հանգստյան օրերի էֆեկտի» պատճառները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել