• Latest news

Շուկայական տնտեսության պայմաններում դեղերի գները չեն կարող «կոչերով» նվազել. ԴԱՆ միություն

27 նոյեմբերի, 2015  01:45

Կառավարությունը չի կարող կոչերով ազդել մասնավոր հատվածում գների վրա, այն կարող է պայմաններ ստեղծել, կարող է առողջապահության ոլորտում այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի դեղերի գները նվազեն:  Այդ մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Դեղ արտադրողների եւ  ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը` մեկնաբանելով վերջերս պարբերաբար  կրկնվող այն տեղեկությունը, թե դեղերի այս կամ այն արտադրողը, անսալով Առողջապահության նախարարի կոչերին, իջեցրել է Հայաստանին մատակարարվող դեղերի գինը: 

Սամվել Զաքարյանի խոսքով, դեղերի գնագոյացման ոլորտում պետությունը ազդեցության մի քանի գործիք ունի, դրանցից մեկը բժշկական ապահովագրության ստեղծումն է: «Մնացած ամեն ինչը, ֆիրմաների ներկայացուցիչներին հավաքել, նրանց կոչ անել գներն իջեցնել, շոուի տարրեր են», - ասել է նա:

Մեկնաբանելով այն փաստը, որ որոշ խոշոր արտադրողներ այնուամենայնիվ իջեցրել են գները Հայաստանի համար, Սամվել Զաքարյանը նշել է, որ դա երկարատեւ աշխատանքի արդյունք է: Նրա կարծիքով շատ ընկերություններ իրենք էին հարեւան շուկաների հետազոտություններ անցկացրել եւ հասկանում էին Հայաստանի համար գների վերանայման անհրաժեշտությունը, եւ դա ներկայացնել որպես  Առողջապահության նախարության կոչի արդյունք «այնքան էլ էթիկական նորմերին համապատասխան չէ»:

«Ես ուզում եմ, որ ամեն ինչ ծայրաստիճան պարզ լինի. կա շուկա, մենք արդեն վաղուց կապիտալիստական շուկայի պայմաններում ենք ապրում, եւ շուկան է գներ սահմանում:   Այլ հարց է, թե ինչ քաղաքականություն եք վարում, որպեսզի շուկայի գործունեությունն ավելի արդյունավետ լինի:  Պետությունը չի կարող պահանջել, որ դեղերը վաճառվեն  այս կամ այն գնով, բայց կարող է գների վրա ազդել տենդերների եւ պետգնումների միջոցով:  Պետությունը չի կարող դիմել գները նվազեցնելու կոչով:   Եթե պետությունը չի պատկերացնում իր լիազորությունների սահմանները եւ իշխանությունն օգտագործելով մտնում է այդ շրջանակից դուրս գտնվող ոլորտներ, ավելի մեծ քաոս է ստեղծվում, որը հակառակ արդյունքն է տալիս», - ընդգծել է Սամվել Զաքարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել