• Latest news

Գրիպից մահացության թվի աճի համար մեղադրում են ոչ արդյունավետ պատվաստանյութերին

26 նոյեմբերի, 2015  20:29

Մեծ Բրիտանիայում 2014-2015 թթ. ձմռանը գրիպից մահացության թիվն աճել է 151 տոկոսով: Մահացության այս անսովոր աճի պատճառը, ըստ գիտնականները, գրիպի դեմ ոչ արդյունավետ պատվաստանյութերն են:

Ազգային վիճակագրության գրասենյակի տվյալներով, անցած ձմռանը Անգլիայում ու Ուելսում գրիպից մահացել է 43 900 մարդ՝ սա տարեկան կտրվածքով ամենամեծ աճն է 1967/1968 թթ. սեզոնից հետո: Հետաքրքիր է, որ 36 300 մահացածները 75 տարեկանից բարձր էին, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ տարեցները շատ խոցելի են գրիպի նկատմամբ, այնպես ինչպես փոքր երեխաները, հղի կանայք ու խրոնիկ հիվանդություններ ունեցողները:

Վիճակագրության ազգային գրասենյակի մահացության հաշվառման բաժնի ղեկավար Կլաուդիա Ուելսի կարծիքով գրիպից մահացությունը նույնիսկ ավելի բաձր կլիներ, եթե նախորդ ձմեռը Մեծ Բրիտանիայում այդքան մեղմ չլիներ:

Գիտնականների խոսքով, բարձր մահացության համար մեղավոր են գրիպի վիրուսի մուտացիաները, որոնց շնորհիվ հիվանդությունը կարողանում է դիմադրել դրանից մեկ տարի առաջ մշակված պատվաստանյութերին: Անցած տարի, օրինակ, գրիպի պատվաստումները այնքան անարդյունավետ էին, որ սեզոնի սկզբում ընդամենը 3-4 տոկոս պատվաստվածներին են կարողացել պաշտպանել: Եվ միայն սեզոնի վերջում է այս ցուցանիշն ավելացել՝ հասնելով 34 տոկոսի:

Նշենք, որ գրիպի դեմ հարյուրտոկոսանոց հուսալի պատվաստումներ չեն լինում ՝ դրանց արդյունավետության միջինվիճակագրական աստիճանը 60 տոկոս է կազմում: Անցած տարվա ընթացքում պատվաստումների ցածր արդյունավետության հետևանքով այս տարի Մեծ Բրիտանիայի բնակչությունը մեծ դժկամությամբ է պատվաստում անցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել