• Latest news

Մեծ Բրիտանիայի ամենագեր կինը սիրահարվել է իրենից կրկնակի մեծ տղամարդու ( ֆոտո)

26 նոյեմբերի, 2015  14:59

Մեծ Բրիտանիայի ամենագեր կինը՝ 23 ամյա Ջորջիա Դեւիսը, գտել է իր կյանքի սիրուն՝ ի դեմս Մեթյու անունով մի 43-ամյա տղամարդու:

Ինչպես բրիտանական լրատվամիջոցներն են գրում՝ նրանց հարաբերությունները սկսվել են այս տարվա ապրիլին, երբ Ջորջիայի քաշը մոտավորապես 380 կգ էր ու նրան պետք էր շտապ նիհարել ու հատուկ բուժում ստանալ, հակառակ դեպքում նա կմահանար: Ջորջիան սկսել էր հատուկ ռեժիմի հետեւել հիվանդանոցում, ինչի շնորհիվ մոտավորապես 126 կգ -ով նիհարել էր: Բուժումից հետո Ջորջիան երկար ամիսների ընթացքում առաջին անգամ կարողացել է ոտքի կանգնել: Հիմա նրա քաշը 250 կգ քիչ ավելին է, եւ աղջիկը մտադիր է շարունակել նիհարել:

Ֆիթնես ակումբի հավաքարար Մեթյուի հետ նա ծանոթացել է «ֆեյսբուք» սոցկայքում: Հենց նա է աղջկան դիմավորել հիվանդանոցից, որտեղ նա 203 օր էր անցկացրել: Ի դեպ, բրիտանական առողջապահության համակարգը աղջկա ճարպակալման դեմ պայքարելու համար ավելի քան 150 000 ֆունտ է ծախսել:

Հիմա Ջորջիան «Ֆեյսբուքի» իր էջում նշել է, որ ինքը «հարաբերությունների մեջ է», նաեւ փոսթեր է տեղադրել՝ Մեթյու անունով ու տասնյակ վարդագույն սրտիկներով: Ամաչկոտ Մեթյուն, որի մասին քիչ բան է հայտնի, դարձել է Ջորջիայի երկրորդ բոյֆրենդը, 2002 թ. աղջիկը  խզել էր հարաբերությունները մի տղամարդու հետ, որի անունը չի հայտնում:

Ջորջիային անվանում են ֆասթֆուդի արքայադուստր՝ պիցցայի, քյաբաբների, բուրգերների ու տապակած կարտոֆիլի նլատմամբ նրա կրքի համար: Կլինիկական ճարպակալում նրա մոտ ախտորոշվել է հինգ տարեկանում, իսկ 15 տարեկանում նրա քաշն արդեն 208 կգ էր: Ջորջիային հիվանդանոց տեղափոխելու համար հրշեջ ծառայության աշխատակիցները ստիպված են եղել քանդել նրա ծնողական տան պատերի մի մասը, որպեսզի աղջկան կարողանան բարձրացնել հատուկ բեռնատար ամբարձիչով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է