• Latest news

Արմեն Մուրադյանը Թբիլիսիում կմասնակցի Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպմանը

26 նոյեմբերի, 2015  11:27

Նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կանցկացվեն Եվրոպական միության Արեւելյան գործընկերության անդամ պետությունների արտաքին գործերի եւ առողջապահության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց կմասնակցի նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:

Միջոցառումների առանցքում է Եվրոպական ընկերության շրջանակներում համագործակցության զարգացման ապահովումը: Առողջության պահպանման ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մասնակիցները կկիսվեն իրենց տեսակետներով եւ գաղափարներով:

Կքննարկվեն ԱՀԿ միջազգային առողջապահական կանոնակարգերի իրականացման մարտահրավերներին, հակամանրէային դեղերի կայունության դեմ պայքարին, իմունականխարգեմանը վերաբերող հարցեր: Կանդրադառնան նաեւ ԱՀԿ ծխախոտի վերահսկման շրջանակային կոնվենցիայի իրականացման ընթացքին:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել