• Latest news

Նոր տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է 10 րոպեում ախտորոշել ուղեղի կաթվածը

26 նոյեմբերի, 2015  22:40

ԱՄՆ-ում ամեն 40 վայրկյանը մեկ մի մարդ ուղեղի կաթված է ստանում, իսկ ամեն  4 րոպեն մեկ ինչ-որ մեկը մահանում է ուղեղի կաթվածից:   Բայց, չնայած այդ խնդրի տարածվածությանը եւ արագ ախտորոշման անհրաժեշտությանը, մասնագետներին դեռեւս մոտ երեք ժամ է պահանջվում ուղեղի կաթվածն ախտորոշելու համար:  Սակայն վերջերս գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որը հնարավորություն կտա ընդամենը  10 րոպեում հայտնաբերել ուղեղի կաթվածը:

Ուղեղի կաթվածի առավել տարածված տեսակը իշեմիկն է, որի դեպքում ուղեղի անոթները խցանվում են եւ արյան շրջանառությունը խանգարվում է: Ուղեղի   կաթվածի այս տեսակի պարագայում, ինչպես բացատրել է Ռոյ Քոուենը  Baker Institute-ից, ամեն րոպեն կարեւոր է: Լավ դեղեր կան, որոնք կարող են օգնել  փրկելու  հիվանդին   մահից եւ հաշմանդամությունից, սակայն այդ դեղամիջոցն անհրաժեշտ է տալ հնարավորինս արագ, հակառակ դեպքում այդքան արդյունավետ չի լինի: 

Ուղեղի կաթվածի ախտորոշման դեպքում բժիշկները սովորաբար հիմնվում են այդ հիվանդության ախտանիշների եւ նշանների վրա, ինչպես նաեւ հիվանդի բժշկական անամնեզի եւ զննման ու հետազոտման արդյունքների  (որոնց թվում կարող են լինել ուղեղի համակարգչային տոմոգրաֆիան, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան եւ այլն): Այդ ամենը կարող է բավականին ժամանակ խլել: 

Սակայն այժմ Cornell University’s Baker Institute for Animal Health-ի հետազոտողները նոր տեխնոլոգիա են մշակել,որի օգնությամբ հիվանդը կամ բուժքույրը կարող են հաշվված րոպեների ընթացքում հիվանդի արյան մեջ հայտնաբերել ուղեղի կաթվածին բնորոշ կենսանշանները:  

Դրա համար մասնագետները կենդանիների եւ մարդկանց արյան շրջանառության մեջ հատուկ ֆերմենտներով նանոմասնիկներ են մտցրել`  նեյրոններին բնորոշ հատուկ էնոլազներ (NSE) փնտրելու համար:  Այդ կենսանշանները հայտնաբերելով` ֆերմենտները ցույց են տալիս նրանց տեղադրությունը:   Առնետների վրա հետազոտությունը ցույց  է տվել, որ այդ տեխնոլոգիաների օգնությամբ հնարավոր է զարկերակի խցանումից հետո 1-6 ժամվա ընթացքում հայտնաբերել NSE-ի բարձր քանակը, այսինքն հայտնաբերել խցանումը, որը սովորաբար հանգեցնում է ուղեղի իշեմիկ կաթվածի:  Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունը եւս ցույց է տվել մեթոդի արդյունավետությունը, դրա համար էլ գիտնականները ներկայումս նախատեսում են իրենց մեթոդի կլինիկական փորձարկումներ սկսել, ինչը ապագայում գուցե օգնի ուղեղի այլ հիվանդություններ եւս հայտնաբերել, օրինակ` քաղցկեղ, ձեռքբերովի թուլամտություն եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել