• Latest news

Գիտնականներրը գտել են շաքարախտի նոր տեսակ, որը կապակցված չէ ճարպակալման հետ

27 նոյեմբերի, 2015  13:03

Գիտնականները գտել են շաքարախտի նոր տեսակ ՝ 4 րդ տեսակի շաքարախտ, որը կապակցված չէ ոչ ինսուլինի պակասի, ոչ էլ ճարպակալման հետ: Քալիֆորնիայի Սոլկ ինստիտուտի հետազոտողները նոր հիվանդությունը հայտնաբերել են մկների մոտ ՝ ընդ որում շատ ծեր ու նիհար: Նրանց խոսքով, բացառված չէ, որ այդ հիվանդությունը կա նաեւ միիլիոնավոր մարդկանց մոտ:

Շաքարախտը սովորաբար երեք խմբի են բաժանում: 1-ին տեսակի հիվանդությունը հիմնականում մանուկ հասակում է առաջանում, երբ ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլին արտադրել: 2-րդ տեսակի շաքարախտը բնութագրվում է ինսուլինին արձագանքելու օրգանիզմի անկարողությամբ ու հիմնականում պայմանավորված է ավելորդ քաշով ու ճարպակալումով: Հիվանդության այս երկու տեսակներն էլ հանգեցնում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը: Իսկ շաքարախտի երրորդ տեսակը Ալցհեյմերի հիվանդությունը հիշեցնող ախտանշանների դրսեւորման հետեւանքն է: Բայց գիտնական Ռոնալդ Էվանսը, ան բանից հետո, երբ նրա տարեց ու նիհար ընկերոջ մոտ շաքարախտ սկսվեց, ինքն իրեն հարց տվեց, թե ինչու են ոմանք ավելի ուշ տարիքում հիվանդանում, քան մյուսները՝ ընդ որում չունենալով ավելորդ քաշի խնդիր:

Մկների վրա մի շարք փորձարկումներ անելուց հետո Էվանսը հանգել է այն եզրակացության, որ շաքարախտի եւս մեկ տեսակ կա, որը պայմանավորված է ոչ թե սննդով կամ ճարպակալումով, այլ ՝ ծերացումով ու իմունային համակարգի բջիջների որոշակի տեսակի բարձր ակտիվությամբ:

«Որպես կանոն տարեցների մոտ շաքարախտ չի ախտորոշվում, քանի որ նրանց մոտ չկա 2- րդ տեսակի շաքարախտի զարգացմանը բնորոշ նախապայմաններ ՝ օրինակ ճարպակալում,- ասում է Էվանսը՝ հետազոտության հեղինակը, - մենք հույս ունենք, որ մեր հայտնագործությունը բուժման նոր մեթոդների ստեղծման հիմք կդառնա ու 4րդ տեսակի շաքարախտն էլ ինքնուրույն հիվանդություն կճանաչվի »:

Գիտնականները համեմատել են ճարպակալման հետեւանքով առաջացած շաքարախտից տառապող, բայց համեմատաբար առողջ մկների ու օրգանիզմի հյուծվածության հետեւանքով առաջացած շաքարախտով տառապող մկների իմունային համակարգերը: Այս համեմատության միջոցով պարզել են, որ ծերունական շաքարախտ ունեցող կրծողների օրգանիզմի ճարպային հյուսվածքում զգալիորեն գերակշռում են T- կանոնակագող (իմունային) բջիջները: Սա նշանակում է, որ հիվանդության այս տեսակի դեմ անհնար է պայքարել ինսուլինային ներարկումների կամ էլ քաշի նվազեցման միջոցով: Ենթադրվում է, որ այն կարելի է բուժել օրգանիզմ ներարկելով T բջիջների բազմացումը արգելակող դեղամիջոցներ:

Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ գիտնականների բոլոր եզրակացությունները դեռ հաստատման ու կրկնակի հետազոտությունների կարիք ունեն:

Այս հետազոտության մասին հայտնում է Nature ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է