• Latest news

Դեղամիջոցների նոր համակցությունը կարող է հուսադրող լինել շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղ ունեցողների համար

27 նոյեմբերի, 2015  20:39

Դեղամիջոցների նոր համակցությունը կարող է շատ արդյունավետ լինել շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղ ունեցող տղամարդկանց բուժման համար: Այս մեթոդի հետազոտության նախնական արդյունքները խոստումնալից են թվում ու աշխարհի 196 հիվանդանոցներում արդեն մտադիր են միջազգային խոշոր հետազոտություն իրականացնել:

Վաղ ախտորոշման դեպքում շագանակագեղձի քաղցկեղի բուժումը բավականին արդյունավետ է ՝ նման ախտորոշումով տղամարդկանց մեծ մասը կարողանում են հաղթահարել այդ հիվանդությունը ու վերադառնալ սովորական կյանքին: Սակայն նույնը չի կարելի ասել շագանակագեղձի բարձիթողի, մետաստատիկ քաղցկեղի մասին, որը դիմադրություն է դրսեւորում նույնիսկ ամորձատման նկատմամբ: Սա հիվանդության առավել խորացած ձեւն է, որի դեպքում հիվանդությունը զարգանում է ՝ չնայած բուժման բոլոր ձեւերին ՝ այդ թվում ճառագայթմանը, հորմոնաթերապիային ու նույնիսկ շագանակագեղձի կամ էլ ամորձիների հեռացմանը:

Եթե քաղցկեղն արդեն տարածվել է շագանակագեղձի սահմաններից այն կողմ ու չի ենթարկվել հորմոնային բուժմանը՝ նման հիվանդների համար բուժման շատ քիչ ձեւեր կան: Կլինիկական հետազոտության ընթացքում գիտնականները ստուգել են աբրիատերոն ացետատ դեղորայքի ու JNJ-56021927 անվանումով եւս մեկ դեղամիջոցի համակցության անվտանգությունը: Վերջին դեղորայքը դեռ թույլատրված չէ կլինիկական գործածման համար:

Ինչպես նշել են University of Montreal Hospital Research Centre-ի մասնագետները, այս դեղամիջոցների համակցության նախնական հետազոտությունները խոստումնալից են թվում:

«Ես օրական 14 հաբ եմ խմում ու ինձ լավ եմ զգում,- ասել է Անտոնիո Փարիսը, հետազոտությանը մասնակցած հիվանդներից մեկը,- Ես շատ եմ քրտնում, հոգնում եմ, բայց դա չի խանգարում, որ ապրեմ այն կյանքով, որին սովոր եմ: Ես նույնիսկ վերանորոգում եմ անում»:

40 հիվանդների վրա թերապիայի ազդեցության հետազոտությունը ցույց է տվել, որ այն անվտանգ է: Համակցված դեղամիջոցները լավ են յուրացվում ու միանգամայն արդյունավետ են: Հիմա ԱՄՆ ու Կանադայի կանոնակարգող գերատեսչությունը հավանություն է տվել կլինիկական հետազոտության երրորդ փուլին, որի ընթացքում կհամեմատվեն աբիրատերոն ացետատի ու պլացեբոյի արդյունավետությունը եւ աբիատերոն ացետատի ու JNJ-56021927-ի արդյունավետությունը: Երկու խմբում էլ հիվանդները պրեդնիզոլոնի փոքր չափաբաժիններ են ստանալու ՝ աբիրատերոն ացետատի կողմնակի էֆեկտները նվազեցնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել