• Latest news

Ձեր մաշկի վրա ինչու են հեշտությամբ կապտուկներ հայտնվում

27 նոյեմբերի, 2015  22:43

Երբեմն կարող եք հստակորեն հիշել այն պահը, երբ խփել եք ինչ–որ տեղի, երբեմն էլ կապտուկները հայտնվում են ասես առանց պատճառի։ Ինչպես բացատրել է բժիշկ–հեմատոլոգ Ռոյ Սիլվերստայնը  Վիսկոնսինի Բժշկական քոլեջի Հեմատոլոգիայի եւ ուռուցքաբանության բաժանմունքից, պատճառը փափուկ հյուսվածքների վնասվածքն է, որի հետեւանքով անոթների արյունախեղդում է տեղի ունենում, ինչը մաշկը ներկում է անսովոր կապտա-մանուշակա-կարմիր գույնով։ 

Մասնագետը նաեւ պատմել է, թե ինչն է նպաստում կապտուկների հայտնվելուն եւ թե ինչու որոշ մարդկանց մոտ դրանք ավելի հաճախ են հայտնվում, քան մյուսների մոտ։ 

Ծերացումը

Հաճախակի կապտուկների պատճառներից մեկը ծերացումն է, նկատել է բժիշկը։ 

«Երբ մենք ծերանում ենք, մարմնի արյունատար անոթներն ու հյուսվածքները, ինչպես նաեւ մաշկը բարակում են, կորցնում են առաձգականությունը։ Դրա համար էլ մազանոթներն ավելի վատ են պաշտպանում վնասվելուց, եւ հեմատոմաների ի հայտ գալու հավանականությունը մեծանում է», - բացատրել է նա։

Հետաքրքիր է, որ նման բան կարող է տեղի ունենալ նաեւ շատ երիտասարդ, բայց կյանքի անառողջ ապրելակերպ ունեցող մարդկանց մոտ։ Ծխելը եւ արեւի լոգանքները եւս ծերացնում են օրգանիզմն ու մաշկը։ 

Դեղեր

Որոշ դեղեր, օրինակ կորտիկոստերեոիդները, որոնք օգտագործվում են բորբոքային հիվանդությունների եւ ասթմաների բուժման համար, մաշկն ավելի նուրբ են դարձնում, դրա համար էլ դրա վրա ավելի հեշտորեն եւ ավելի արագ են ձեևավորվում արյունախեղդումներ։  

Սնունդը

Փափուկ հյուսվածքներում անսպասելիորեն հայտնվող արյունախեղդ անոթները կարող են C եւ D վիտամինների պակասի հետեւանք լինել։ Դրանց պակասը, իր հերթին, կապված է, չհավասարակշռված սննդի հետ, սննդի մեջ այնպիսի մթերքների բարձր մնակարդակի, որոնք ի սկզբանե զուրկ են վիտամիններից, օրինակ այդպիսին են խմորային արտադրանքն ու քաղցրեղենը։ 

Հազվագյուտ հիվանդություններ

Բացի այդ, կապտուկների ի հայտ գալը կարող է կապված լինել որոշ հազվագյուտ հիվանդությունների հետ, օրինակ, արյան մակարդելիության։  Փորձագետի խոսքով, այդ դեպքում հյուսվածքի վրա նույնիսկ աննշան ազդեցությունը կարող է արյունախեղդում առաջացնել։  

«Եթե արյունախեղդումներով ծածկված են մարմնի նշանակալի հատվածներ կամ էլ եթե արյունախեղդումները գտնվում են այնպիսի տեղերում, որտեղ մեխանիկական վնասվածք ստանալը քիչ հավանական է, դա արդեն անհանգստության առիթ է», - ընդգծել է Սիլվերստայնը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է