• Latest news

Ծնողների եւ մանկաբույժների հետ աշխատելը կօգնի բարելավել երեխաների սնունդը. Մասնագետ

27 նոյեմբերի, 2015  18:34

Կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում երեխային ճիշտ կերակրելը  նրան հնարավորություն կտա նորմալ զարգանալ՝ հասնելով իր առավելագույն գենետիկ ներուժին՝ եւ ֆիզիկական, եւ մտավոր։  Ծնողների եւ բուժաշխատողների հետ մշտական աշխատանքները կօգնեն տեղեկություններ տարածել այն մասին, թե երեխան ինչպես պիտի սնվի կյանքի առաջին ամիսների եւ տարիների ընթացքում, որպեսզի առողջ ու ամուր լինի։ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վորլդ Վիժն ծրագրի ղեկավար Անուշ Սահակյանը։ 

Ծնողների եւ բժիշկների շրջանում ճիշտ, գրագետ տեղեկությունների տարածումը «Երեխայի կյանքի առաջին 1000 օրը» արշավի կարեւոր նպատակն է, որն իրականացվում է ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Արմենիայի կողմից՝  USAID–ի կողմից ֆինանսավորվող «Նորածինների եւ փոքր տարիքի երեխաների առողջության ու սննդի բարելավումը» ծրագրի շրջանում։

Արշավի շրջանակում  մասնագետները 13 միջոցառում են անցկացրել (12 –ը՝ Հայաստանի շրջաններում, իսկ վերջինը՝ 13-րդը՝ Երեւանում) նպատակ ունենալով ճիշտ, գրագետ տեղեկություններ տարածել հղի կանանց եւ նորածինների սնվելու եղանակների վերաբերյալ։ Միաժամանակ դասընթացներ ու պարապմունքներ են կազմակերպվել ծնողների համար։  

Ծրագրի շրջանակում նաեւ ծնողական կրթության 90  կենտրոն է բացվում։ Այդ կենտրոններում ծնողները կկարողանան տպագիր նյութեր ստանալ, ինչպես նաեւ մասնագետների խորհրդատվություն, միաժամանակ ֆիլմեր դիտել երեխայի սննդի ճիշտ կազմակերպման վերաբերյալ։ Նրանց կառաջարկեն նաեւ սննդի պատրաստման հատուկ դասընթացներ, որոնք կսովորեցնեն 6 ամսականից մեծ երեխաների համար սնունդ պատրաստել։  Այդ կենտրոնների շնորհիվ, ինչպես նշել է մասնագետը,  ծնողների հետ աշխատանքները կշարունակվեն նաեւ աշխատանքի ավարտից հետո։ 

Որքանով արդյունավետ էին իրականացված միջոցառումները։

Անուշ Սահակյանի կարծիքով, Հայաստանի շրջաններում, որտեղ մասնագետները ակտիվորեն աշխատել են, արդյունքներն ակնհայտ են։  Եթե այդ շրջաններում զանգվածային միջոցառումների  ընթացքում հարցնենք, թե ով է երեխային բացառապես կրծքով կերակրում կյանքի  6 ամիսների ընթացքում, հնարավոր կլինի բարձրացված շատ ձեռքեր տեսնել։ Շատ ծնողներ լավ տեղեկացված են, թե ինչու է կարեւոր ճիշտ կյերակրել երեխային եւ թե ճշգրիտ ինչպես է անհրաժեշտ կերակրել, իսկ գրագետ տեղեկություններով զինված մանկաբույժները ծնողներին ճիշտ խորհուրդներ են տալիս։  

Այն շրջաններում, որտեղ նման աշխատանքներ չեն տարվում, սովորաբար իրավիճակն անհամեմատ ավելի վատ է եւ ավելի քիչ են այն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք կերակրել երեխային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել