• Latest news

Գիտնականները սովորել են սառեցնել եւ ապասառեցնել առանձին օրգաններ

27 նոյեմբերի, 2015  23:38

Օրեգոնի համալսարանի գիտնականները կենդանի հյուսվածքի «ապակեցման» հատուկ տեխնոլոգիա են ստեղծել, որը թույլ է տալիս սառեցնել մարմնի առանձին հատվածներ եւ նույնիսկ օրգաններ` առանց ոչնչացնելու բջիջները, եւ դրանք օգտագործել հետագա փոխպատվաստման համար:  

Ադամ Հիգինսը (Adam Higgins) Օրեգոնի նահանգի Կորվալլիսում գտնվող համալսարանից, պարզաբանել է, որ բարդ հյուսվածքների եւ մարմնի օրգանների սառեցնումն անհնար էր մինչեւ իր գիտական խմբի բացահայտումը, որովհետեւ սառեցման ժամանակ բջիջներում սառույցի մանրագույն բյուրեղներ են առաջանում: Սառույցի խտությունը մի քիչ ավելի փոքր է, քան հեղուկ ջրի խտությունը, ինչը շնորհիվ նման բյուրեղները բառացիորեն պատռում են բջիջը` ոչնչացնելով թաղանթը եւ վնասելով սպիտակուցները: 

Որոշ կենդանի օրգանիզմներ, այդ թվում` մանրէներ, գորտեր եւ ձկներ, սովորել են դիմակայել այդ գործընթացին` արտադրելով շաքարից ու այլ նյութերից կազմված հատուկ խառնուրդ, որը  կանխում է պատռվածքները եւ բջջի սառեցման գործընթացը նմանեցնում է նրան, թե ինչպես է հեղուկ ապակին վերածվում ամուր մարմնի:  Այդ նյութերի արհեստական անալոգներ ստեղծելու բոլոր փորձերը ձախողվել էին. նմանատիպ բոլոր նյութերը բջիջների համար թույն էին դարձել: Այդ մասին ասվում է PLoS One ամսագրում հրապարկված հոդվածում:   

Հիգինսն ու իր գործընկերները լուծել են այս խնդիրը` մշակելով նվազ թունավոր սառցապաշտպան նյութերի որոնման եւ ստուգման հատուկ ռազմավարություն եւ այն օգտագործելով օրգանների սառեցման տեխնոլոգիայի ստեղծման համար: 

«Արհեստական ընտրության» այս մեթոդիկայի շրջանակում գիտնականները գլիցերինի, տրեխատոմային սպիրտի եւ մի շարք միներալ աղերի մի քանի լուծույթ են պատրաստել եւ ստուգել են, թե դրանցից որոնք ավելի քիչ բջիջ կսպանեն հյուսվածքների սառեցման ժամանակ եւ  դրանց ապասառեցումից հետո: 

Ինչպես ցույց են տվել փորձարկումները, գլիցերինի եւ աղերի համամասնություններում պարզ փոփոխությունները, ինչպես նաեւ օրգանիզմի հյուսվածքների նմուշից դրանց դուրս բերման նոր մեթոդիկան գիտնականներին օգնել են մի քանի անգամ բարելավել   «ապակեցման» արդյունավետությունը. ապասառեցումից հետո կենդանի բջիջների մասնաբաժինը 10 տոկոսից հասել է 80 տոկոսի, ինչն արդեն թույլ է տալիս խոսել այն մասին, որ օրգանները կարելի է սառեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել