• Latest news

Կնոջ լեղապարկից 12 000 քար են հանել

27 նոյեմբերի, 2015  19:42

Հնդկաստանի բնակիչ 51-ամյա Մինատի Մոնդալը ամբողջ երկու ամիս տառապում էր ստամոքսի ցավերից եւ այրման ուժեղ  զգացումից: Թուլության պատճառը, պարզվեց, լեղապարկում  12 000 քարի առկայությունն էր: 

Debdoot Sevayan հիվանդանոցի բժիշկները ցնցված էին, երբ մեկը մյուսի հետեւից հիվանդի լեղապարկից   11 950 քար էին հանել: Բժիշկների կարծիքով, դա համաշխարհային ռեկորդ է: 

Այդ քարերը կազմված են խոլեստերինից եւ աղերից, որոնք ձեւավորվում են լեղապարկում` փոքրիկ, տանձ հիշեցնող օրգանում, որը լյարդի տակ է գտնվում եւ լեղի է կուտակում: 

Բժիշկները ենթադրում էին, որ լեղապարկում մեկ-երկու քար հավաքված կլինի, սակայն ոչ մի կերպ չէին սպասում նման քանակություն հանել:  Վիրաբույժ-գաստրոէնտերոլոգ Մահան Սահան ասել է, որ ինքը պատրաստ էր քարերի նման քանակության, սակայն երբ դրանց թիվը գերազանցել է  5 000-ը, բժիշկը քիչ է մնում կորցնի խոելու կարողությունը:   Բժիշկ Սահան անձամբ է մոտ  12 000 քար հանել մեկ ժամ տեւած լապարոսկոպիկ վիրահատության ընթացքում:  

«Ես ընդհանրապես չէի ենթադրում, որ մարդու լեղապարկը կարող է այսքան քար պարունակել, խոստովանել է բժիշկը: Իմ օգնականին  4 ժամ պետք եղավ դրանք հաշվելու համար: Քարերի տրամագիծը   2-ից 5 միլիմետր էր կազմում»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել