• Latest news

Բժիշկները հայտնաբերել են սրտի համար լավագույն մթերքը

28 նոյեմբերի, 2015  20:22

Մեր ափսեներում, հատկապես վերամշակված սննդին մի քանի գրամ չոր ջրիմուռ ավելացնելը կարող է թեթեւացնել սիրտ-անոթային համակարգի ծանրաբեռնվածությունը: Այդ մասին ասվում է  Phycologia ամսագրի նոր հրապարակման մեջ, որում ներկայացված է Հարավային Դանիայի գիտնականների աշխատանքի արդյունքը: Վերջիններս պարզել են, որ անոթների եւ սրտի հիվանդությունների կանխարգելման գործում ջրիմուռները ծայրաստիճան արդյունավետ են: 

Դանիացի գիտնականները մասնավորապես այն եզրահանգմանն են եկել, որ սրտի համար պաշտպանական էֆեկտն ապահովվում է ամեն օր սոսկ  5–10 գրամ չոր ջրիմուռի օգտագործմամբ:  Մասնագետները հատուկ ուշադրություն են հրավիրում  վերամշակված սննդին, ինչպես օրինակ` սառեցված պիցցային, հոթ-դոգներին եւ  ամեն տեսակ թխվածքներին   ջրիմուռներ ավելացնելու կարեւորության վրա:  Դա կօգնի նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, համոզված են հետազոտության հեղինակները:    

«Պիցցայի խմորում ալյուրի ընդամենը 5 տոկոսը ջրիմուռներով փոխարինելը խմորին չի խանգարի բարձրանալ», - ասել են գիտնականները:

Բժիշկները  խորհուրդ են տվել մսային կերակուրներին եւս ջրիմուռներ ավելացնել: Մասնագետների խոսքով, դա հնարավորություն կտա մեծացնել սննդում ցանցենու եւ հակաօքսիդանտների մակարդակը, ինչը կնպաստի խոլեստերինի ավելի լավ կարգավորմանը եւ աթերոսկլերոզից ավելի հուսալի պաշտպանությանը:  

Ջրիմուռները քիչ կալորիաներ են պարունակում, հարուստ են անփոխարինելի ամինաթթուներով, սննդային նրբաթելերով, միներալներով եւ վիտամիններով, ինչպես նաեւ կիսաչհագեցած ճարպային թթուներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել