• Latest news

Պրոգեստերոնային աջակցությունը չի կարող կանխել վիժումները. գիտնականներ

28 նոյեմբերի, 2015  21:36

Պրոգեստերոնն անարդյունավետ է հղիության առաջին եռամսյակի ընթացքում վիժումների կանխման գործում, համարում է բրիտանացի գիտնականների խումբը: 

Ավելի վաղ համարվում էր, որ հղիության վաղ փուլերում վիժման պատճառներից մեկը կարող է լինել պրոգեստերոնի ցածր մակարդակը: Հենց դրա համար էլ  արդեն վիժում ունեցած կանանց հաճախ խորհուրդ են տալիս պրոգեստերոնային աջակցություն: 

Բիրմինգեմի համալսարանի գիտնականները (University of Birmingham) հետազոտություն են իրականացրել 826 կնոջ մասնակցությամբ, որոնց անամնեզում հղիության առաջին եռամսյակում հղիության երեք կամ ավելի ինքնաբերական ընդհատում էր արձանագրված:  

Հղիության սկսվելուց հետո կանանց հեշտոց օրական երկու անգամ մոմեր էին մտցվել. ոմանց առաջարկվում էին  400 մգ պրոգեստերոն պարունակող մոմեր, իսկ մյուսներին` պլացեբո:  Նման թերապիան սկսվում էր հղիության սկզբից առավելագույնը 6 շաբաթ անց եւ շարունակվում էր մինչեւ  12 շաբաթ:

Պրոգեստերոն ստացած կանանց 65,8 տոկոսին էր հաջողվել մինչեւ վերջ կրել երեխաներին, իսկ պլացեբո ստացածների` 63,3 տոկոսին: Դա վկայում է, որ պրոգեստերոնային աջակցությունը բարձր արդյունավետություն չունի: 

Արրի Կուումարասամին (Arri Coomarasamy) նշում է, որ  չնայած պրոգեստերոնը գործնականում ոչ մի կերպ չի կանխարգելում վիժումը, դրա ընդունումը երկրորդական հետեւանքներ չի ունենում եւ ոչ մի կերպ չի անդրադառնում երեխայի սաղմնային զարգացման վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել