• Latest news

Դեղատներն արդեն ստանում են քաղցկեղով հիվանդների համար «Քսելոդա» դեղամիջոցը. «Վագա Ֆարմի» ղեկավար

29 նոյեմբերի, 2015  01:51

«Քսելոդա» դեղամիջոցը, որի ներմուծումը երկու ամիս առաջ արգելել էր Հայաստանի Առողջապահության նախարարության դեղերիի փորձագիտական կենտրոնը, հիմա արդեն մաքսազերծվել է ու տրամադրվել դեղատներին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Վագա Ֆարմ» ներմուծող ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը:

Նա նշել է, որ փաստորեն դեղամիջոցը լրիվ անիմաստ երկու ամիս պահել են մաքսատան պահեստում, ու բաց թողել միայն այն բանից հետո, երբ «Հոֆման Լա Ռոշի» (դեղամիջոցի արտադրողը) հայկական ներկայացուցչությունը այդ դեղամիջոցը վերագրանցել է Հայաստանում պիտանելիության երկու տարվա ժամկետով:

Հիշեցնենք, որ Դեղերի փորձագիտական կենտրոնը դեռ սեպտեմբերի վերջին էր արգելել «Վագա Ֆարմին» ներմուծել «Քսելոդա» դեղամիջոցի տվյալ խմբաքանակը՝ ներմուծվող խմբաքանակի պիտանելիության ժամկետի ( 24 ամիս ) եւ Հայաստանում գրանցված նույնանուն դեղամիջոցի պիտանելիության ժամկետի ( 36 ամիս) անհապատասխանության պատճառով:

«Վագա Ֆարմ» ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը պատրաստ էր դատի տալ Առողջապահության նախարարությանը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնել էր, որ օրենքը չի պահանջում վերագրանցել դեղամիջոցը պահպանման ժամկետների փոփոխության դեպքում, նույնիսկ եթե այն երկարացվում է:

Ավելի ուշ «Հոֆման Լա Ռոշի» հայկական ներկայացուցչության ղեկավար Աննա Հովհաննիսյանը NEWS.am Medicine–ին հայտնել էր, որ ընկերությունը Քսելոդա դեղամիջոցը վերագրանցել է Հայաստանում, այս անգամ արդեն 24 ամսվա պահպանման ժամկետով:

Բժիշկներն ու հիվանդները, որոնց շրջանում NEWS.am Medicine –ը հարցում է արել, վստահեցնում էին, որ տվյալ դեղամիջոցը փոխարինող չունի, ու դրա պակասը արդեն բացահայտ զգացվում է, մինչդեռ Առողջապահության նախարարությունը հայտնում էր, որ Հայաստանի շուկայում նույն «Կապեցիտաբին» ակտիվ նյութով մեկ այլ գրանցված դեղամիջոց էլ կա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է