• Latest news

Հոգեթերապիան կօգնի հաղթահարել ատամնաբույժների նկատմամբ վախը

30 նոյեմբերի, 2015  15:47

Թիմ Նյութոնը ու Լոնդոնի Թագավորական քոլեջի նրա գործընկերները հատուկ թերապիա են մշակել, որը կօգնի երեխաներին ու մեծահասակներին չվախենալ ատամնաբույժներին այցելելուց: Հիվանդները կկարողանան հաղթահարել դենտոֆոբիան հոգեբանի հետ հինգ սեանսի օգնությամբ:

Հետազոտությանը մասնակցել է ընդամենը 99 կին ու 31 տղամարդ, որոնք տառապում էին դենտոֆոբիայով: Ատամնաբույժներից վախեցող մարդիկ ավելի հազվադեպ են այցելում ատամաբույժի: Հենց այդ պատճառով էլ նրանց ատամների վիճակը շատ ավելի վատ է, քան կանոնավոր կերպով ատամնաբույժի այցելողներինը:

Թերապիայի հիմնական տարրն է դարձել այն թեսթը, որը բրիտանացի բժիշկներին թույլ է տվել պարզել, թե հատկապես ինչն է վախեցնում փորձի մասնակիցներին ու կոգնիտիվ - վարքագծային թերապիայի սեսիաների ժամանակ ավելի նպատակաուղղված պայքարել այդ վախի դեմ: Հետազոտողների խոսքով, մասնակիցների մեծ մասն ընդհանրապես վախենում է ատամնաբուժությունից, ու միայն մի փոքր մասն էր վախենում հատկապես ներարկումներից, նյարդերը հանելու կամ էլ ատամնաբուժական այլ բուժակարգերից:

Հոգեբանի հետ չորս- հինգ սեսիաներից հետո հինգ մասնակիցներից չորսը ազատվել էին ատամները բուժելուց առաջ հանգստացնող դեղամիջոցներ խմելու անհրաժեշտությունից ու ատամնաբույժների նկատմամբ իրենց վախից: Ֆոբիաների հաղթահարումը բարենպաստ էր անդրադարձել նաեւ նրանց ատամների ու բերանի խոռոչի առողջության վրա, քանի որ նրանք խնդիրներ ունենալու դեպքում արդեն ավելի հանգիստ էին դիմում ատամնաբույժների օգնությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել