• Latest news

Հայաստանը միացել է գենդերային բռնությունների դեմ պայքարի 16-օրյակին

30 նոյեմբերի, 2015  19:42

Ամբողջ աշխարհում նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը նշում են գենդերային բռնությունների դեմ պայքարի 16-օրյակը: Հայաստանը նույնպես մի շարք միջոցառումներով միանում է այդ պայքարին:

Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցին պատմեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության սոցաշխատող Ժենյա Մայիլյանը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիան այս 16 օրերին Հայաստանում կազմակերպում է զանազան միջոցառումներ, որոնց նպատակը մեկն է՝ մարդկանց իրազեկել, որ Հայաստանում, ինչպես եւ այլ երկրներում, իրոք գենդերային ու ընտանեկան բռնության խնդիր կա, ու որ այդ երեւույթի դեմ պետք է ինչ-որ ձեւով պայքարել:

Կանացի ռեսուրսների կենտրոնի հոգեբան Սիրանուշ Դավթյանն էլ իր հերթին նշեց, որ չնայած շատերը համառորեն ժխտում են, բայցեւայնպես կենցաղային ու ընտանեկան բռնությունների խնդիրը Հայաստանում նվազ արդիական չէ, քան մյուս երկրներում: Այդ իսկ պատճառով Հայաստանում անհրաժեշտ են դասընթացներ, դասեր, կինոդիտումներ ու այլ միջոցառումներ, որոնք ուղղված են իրազեկմանը, թե ինչ է նշանակում բռնությունը ու ինչպես կարելի է այն կանխել: Նման միջոցառումների շնորհիվ բռնության ավելի շատ զոհեր են որոշում օգնության դիմել՝ հասկանալով, որ իրենք մենակ չեն, որ կան մարդիկ, որոնք նույնպես անցել են դրա միջով, ու կան մասնագետներ, որոնք իրոք կարող են օգնել գտնել այդ բարդ իրավիճակից դուրս գալու ելքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է