• Latest news

Հայասատանի բժշկական հաստատություններին հատկացվել են մարդասիրական օգնության դեղեր

1 դեկտեմբերի, 2015  10:05

ՀՀ առողջապահության նախարարությունը Երեւանի եւ մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաուռուցքային, հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, հակաբորբոքային, աչքի ճնշումը կարգավորող եւ այլ դեղեր։

Բժշկական ցուցումների առկայության դեպքում քաղաքացիները կարող են դիմել Երեւանի եւ մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ եւ ամբուլատորիաներ: Անկախ սոցիալական խմբից, ըստ բժշկական ցուցումների, դեղերը տրամադրվում են անվճար:

ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված եւ բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը եւ արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն եւ միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը եւ հետագա հատկացումը բնակչության լայն խավերին:

Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով հորդորում ենք խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։

Ստացված դեղերի ցանկ

• Տեմոդար(տեմոզոլոմիդ դպճ 100մգ N14

• Տեմոդար(տեմոզոլոմիդ)դպճ 180մգ N5

• Ցիսպլատին ն/ե 1մգ/մ 100մլ

• Ֆետզիմա /լևոմիլնացիպրան դպճ 40մգ/ N30

• Մոնտելուկաստ դհտ 10մգ N30

• Ազիտրոմիցին դհտ 500մգ N3

• Ալենդրոնատ դհտ 35մգ N4

• Դելզիկոլ /մեսալամին/ դպճ 400մգ N180

• Ռիսպերդալ Մ(ռիսպերիդոն) դ/հատ 3mg N28

• Ամլոդիպին դհտ 10մգ N90

• Ամլոդիպին դհտ 5մգ N300

• Ամլոդիպին/բենազեպրիլ դպճ 5մգ/20մգ N500

• Աքուեյլ (Կետորոլ) ակն կթ0.45%0.4մլ N5

• Բիտամին Դ3(cholecalciferol) դ/հատ 5000IU N60

• Բետամետազոն քս 0,1% 45գ

• Բիաֆին արտ օգ էմուլսիա3գ N24

• Թիմոլոլ ակն կթ 0,5% 6,8մգ/մլ 5մլ

• Իբուպրոֆեն սուսպ 100մգ/5մլ 118մլ

• Նիասպան (նիացին) դ/հատb 500մգ N90

• Լիզինոպրիլ/հիդրոքլորթ դհտ 10մգ/12,5մգ N100

• Կլոպիդոգրել դհտ 75մգ N100

• Նիտրոգլիցերին ց-ցիր ենթալզ400մկգ/1դչփ8.5գ

• Պեդիաքեյր /իբուպրոֆեն/սուսպ50մգ/1,25մլ15մլ

• Սիմվաստատին դհտ 10մգ N1000

• Վիզին(գլ/հիպ/ՊԷԳ)ակն լ-թ 0.2/0.369/1% 15մլ

• Ցեպակոլ(Բենզոկ/Դեքստրոմետ)լոզան 7.5/5մգN16

• Ցեֆդինիր սուսպ 250մգ/5մլ 100մլ

• Ցեֆտրիաքսոն ն/ե 10գ/100մլ 100մլ

• Ցիպրո(ցիպրոֆլոքսացին) դկխթ 500մգ/5մլ100մլ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել