• Latest news

Արմեն Մուրադյանը հանձնարարել է քարտեզագրել Հայաստանի ծննդատները եւ կանանց կոնսուլտացիաները

1 դեկտեմբերի, 2015  10:34

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վերարտադրողական տարիքի կանանց առողջության, անպտղության, ինչպես նաեւ ծնունդների աճին վերաբերող եւ այլ հարցեր։ Նախարարի կողմից խնդիր դրվեց կարճ ժամկետում քարտեզագրել հանրապետության ծննդատների, կանանց կոնսուլտացիաների տեղակայումը, սարքավորումներով ու մասնագետներով հագեցվածությունը եւ հասանելիությունը։ Կարեւորվեցին նաեւ մատուցվող ծառայությունների  ծավալները եւ որակը։

«Մեր խնդիրն է ունեցած ռեսուրսներով ապահովել ծառայությունների որակի բարելավում եւ ծնունդների թվի ավելացում»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Այնուհետեւ մասնագետների հետ անդրադարձան մարզերում իրականացված օպտիմալացման արդյունքներին, ֆինանսավորման մեխանիզմների  բարելավմանը, մարզային հիվանդանոցներում  բժշկական ծառայությունների որակի ապահովմանը, ինչպես նաեւ առկա խնդիրներին վերաբերող հարցերին։ Հանձնարարվեց  առավել մանրամասն քննարկումներ կազմակերպել ըստ առանձին մարզերի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել