• Latest news

2014-2015-ին Հայաստանում ՄԻԱՎ-ի 595 նոր դեպք է հայտնաբերվել

1 դեկտեմբերի, 2015  16:02

2014-ին Հայաստանում ՄԻԱՎ-ի 334 նոր դեպք է հայտնաբերվել, իսկ 2015-ի  11 ամիսների ընթացքում արձանագրվել է 261 նոր դեպք: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ընդհանուր առմամբ 595 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: 

1988-ից մինչեւ  2015-ի դեկտեմբերի 1-ը Հայաստանում ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել    2214 հիվանդի մոտ, որոնց 69 տոկոսը տղամարդիկ են, իսկ 31 տոկոսը` կանայք: Հայաստանում գրանցված է նաեւ ՄԻԱՎ ունեցող 41 երեխա (1.8 տոկոս):

Այդ տարիների ընթացքում 1140 հիվանդի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել, որը ՄԻԱՎ վարակի վերջին փուլն է, ընդ որում 172 ախտորոշում կատարվել է անցյալ տարի, իսկ 140-ը`  2015-ի 11 ամսվա ընթացքում: Ինչ վերաբերում է ՁԻԱՀ-ից մահացության դեպքերին,  1988-ից մինչ օրս մահվան 495 դեպք է արձանագրվել, որոնցից 85-ը կանայք էին, իսկ 8-ը` երեխաներ:

2014-ի տվյալների համաձայն, աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող 36.9 մլն մարդ կա, որոնցից 1 մլն-ը` Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ է մտնում նաեւ Հայաստանը:  2014-ին աշխարհում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի   2 մլն նոր դեպք, որոնցից 140 000-ը` մեր տարածաշրջանում: Ավելին` անցյալ տարվա ընթացքում աշխարհում ՄԻԱՎ է հայտնաբերվել 220 000 երեխայի մոտ:

Ինչ վերաբերում է ՁԻԱՀ-ին, անցյալ տարի ՁԻԱՀ-ի զոհ է դարձել 1.2 մլն մարդ, որոնցից 62 000-ը` մեր տարածաշրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել