• Latest news

Էգերի օրգանիզմը պատրաստ է առողջությունը զոհաբերել հանուն ցեղի շարունակման

1 դեկտեմբերի, 2015  17:24

Էգերի օրգանիզմը գենետիկորեն ծրագրավորված է ցեղը շարունակելու հնարավորությունը որքան հնարավոր է երկար պահպանելու եւ սերունդ ծնելու համար, նույնիսկ եթե դա սպառնա նրանց գոյատեւմանը: Այդ մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է  Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

«ԴՆԹ-ի SKN-1 հատվածը կյանքի բոլոր փուլերում առանցքային դեր է խաղում սթրեսին հակազդելու գործում: Երբ մենք փորձեցինք ակտիվացնել դա, շատ անսպասելիորեն, այս գենով մուտանտները շատ կարճ կյանք ունեցան: Մեր վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ այս գենը ոչ միայն բջիջները պաշտպանում է սթրեսից, այլեւս օրգանիզմին ստիպում է ճարպերը այլ օրգաններից տեղափոխել սեռական բջիջներ», — ասել է բժիշկ Շոն Կուրրանը` Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանից: 

Նրա խոսքով, վերջին տարիների ընթացքում գենետիկայի մասնագետները ԴՆԹ-ի մի քանի հատվածում մի քանի տասնյակ գեն եւ ԴՆԹ-ի չկոդավորող հատված են հայտնաբերել, որոնք ծերացման գործում այս կամ այն դերն են խաղում` արագացնելով կամ դանդաղեցնելով այն: Դրանցից մեկը  SKN-1-ն է ` ԴՆԹ-ի հատուկ սեգմենտ, որը պատասխանատու է մի շարք գեների ակտիվության համար, որոնք կապված են նյութափոխանակության հետ եւ պատասխանատու են սննդի պակասին կամ բջջային սթրեսին հակազդեցության համար: 

Կուրրանն ու գործընկերները որոշել են ստուգել, թե հնարավոր է այդ գենն օգտագործել որդերի կյանքը երկարաձգելու համար եւ կաթնասունների ԴՆԹ-ում դրա նմանակի`   NRF2-ի օգնությամբ` մարդկանց կյանքը: Նրանք   SKN-1-ն ստիպողաբար ներմուծեցին մի քանի հեմատոդ-որդի գենոմի մեջ    (Caenorhabditis elegans) եւ հետեւեցին, թե դա ինչ հետեւանքների է հանգեցնում: 

Չնայած գիտնականների սպասելիքներին, այս պրոցեդուրայից հետո հեմատոդների կյանքի տեւողությունը չերկարեց, այլ կտրուկ կրճատվեց:  Դա տեղի ունեցավ նրա համար, որ ԴՆԹ-ի այս հատվածը գաղտնի, բայց ոչ պակաս կարեւոր գործառույթ ուներ, այն որդերի օրգանիզմին, որոնք իրենց բնույթով հերմաֆրոդիտներ են, ստիպում էր ռեսուրսները կենտրոնացնել եւ սննդանյութով առավելագույնս սնուցել ոչ թե մարմնի  հյուսվածքները, այլ ապագա ձվերը:  

Փորձարկման արդյունքում որդերի մարմնի բջիջները բառացիորեն սկսեցին իրենք իրենց զոհաբերել` գնալով ավելի շատ պահուստներ ուղարկելով աղիքների այն հատված, որտեղ ապրում են սեռական բջիջների  «մթերումները»: Դա որդերին օգնում է առավելագույնի հասցնել ցեղի շարունակման շանսերը այն բանի հաշվին, որ նրանց մարմնի բջիջների վիճակը նկատելիորեն վատանում է, ինչն էլ կրճատում է չափազանց ակտիվ  SKN-1-ով հեմատոդների կյանքի տեւողությունը:  

Հոդվածի հեղինակներն առայժմ չգիտեն, թե արդյոք նման պահվածքը բնոորշ կլինի նաեւ արուներին եւ տղամարդկանց, որովհետեւ բոլոր փորձարկումները կատարվել են բացառապես հերմաֆրոդիտ էգերի վրա, որոնք սեռական բջիջների երկու տեսակն էլ ունեին: Կուրրանի ասելով, նրա գիտական խումբը պատրաստվում է մոտ ժամանակներս պարզել դա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել