• Latest news

Առողջապահության փոխնախարարը եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդականը ՄԻԱՎ-ի թեստ են հանձնել (ֆոտո)

1 դեկտեմբերի, 2015  18:20

Շարժական կլինիկայի աշխատակիցները սովոր են իրենց դռների մոտ մարդկանց մեծ քանակություն տեսնել: Երբ անիվների վրա կլինիկան կանգ է առնում Հայաստանի շրջաններից որեւէ մեկում` տեղի բնակչությանն առաջարկելով ՄԻԱՎ-ի եւ հեպատիտի անվճար անալիզ հանձնել, նրա շուրջը հսկայական հերթ է գոյանում: 

Այսօրվա այցելուները, սակայն, տարբերվում էին նրանցից, ում սովոր էին տեսնել բուժաշխատողները:  ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հետ կապված շարժական կլինիկայում ՄԻԱՎ-ի անալիզ հանձնելու էին եկել առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը: 

«Բոլորին, իրենց առողջությունից եւ ռիսկի գործոնների առկայությունից անկախ, կոչ եմ անում ՄԻԱՎ-ի թեստ հանձնել», - լրագրողներին ասել է նախարարի տեղակալը: 

Միջոցառման գլխավոր նպատակն է ցույց տալ, թե ինչ կարեւոր է իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը՝ սեռից, տարիքից եւ գործունեության ոլորտից անկախ: Այո, գոյություն ունեն այսպես կոչված բարձր ռիսկի խմբեր, սակայն յուրաքանչյուրը կարող է ՄԻԱՎ-ով վարակվել:   Հենց դրա համար էլ այդքան կարեւոր է ՄԻԱՎ-ի անալիզ հանձնել եւ իմանալ սեփական կարգավիճակը, նույնիսկ եթե մարդը վստահ է, որ ով ասես կարող է վարակվել, բայց ոչ ինքը: Պատահական չէ, որ մասնագետները հիշեցնում են. «Դա վերաբերում է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր վստահ են, որ դա իրենց չի վերաբերում»:

Փոխնախարարը եւ դեսպանատան խորհրդականը իրենց օրինակով նաեւ ցույց տվեցին, որ ՄԻԱՎ-ի առկայությունը ստուգելու մեջ ոչ մի ամոթալի կամ սարսափելի բան չկա եւ չարժե վախենալ դրանից:

Իսկ ինչո՞ւ է այդքան կարեւոր իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը:

Ինչպես լրագրողներին բացատրել է ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը, սեփական ՄԻԱՎ կարգավիճակի իմացությունը հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը, ինչը հիվանդի համար երկար ու որակյալ կյանք կապահովի: Իսկ եթե հիվանդը չափազանց ուշ է տեղեկանում իր կարգավիճակի մասին, ՄԻԱՎ վարակը կարող է հասնել իր վերջին` ՁԻԱՀ-ի փուլին: Բացի այդ, ինչպես բացատրել է մասնագետը, բուժումը կարող է կանխարգելել հարուցիչի փոխանցումն այլ մարդկանց, լինի դա զուգընկերը, թե ՄԻԱՎ ունեցող կնոջ արգանում գտնվող պտուղը:

Ակցիային են միացել նաեւ բազմաթիվ լրագրողներ եւ միջազգային կազմակերպությունների անդամներ, որոնք եւս ցանկանում էին պարզել իրենց ՄԻԱՎ կարգավիճակը եւ շարք էին կանգնել շարժական կլինիկայի դռների մոտ, որը կանգ էր առել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դիմաց:

ՄԻԱՎ-ի թեստը շատ պարզ է եւ այնքան ցավոտ չէ, որքան թվում է ոմանց: Նույնիսկ մատը ծակելուց վախեցող լրագրողուհիները կաբինետից ժպիտը դեմքներին էին դուրս գալիս եւ գործընկերներին կոչ էին անում համարձակ հերթ կանգնել: Թեստի համար ընդամենը մի կաթիլ արյուն է պահանջվում, որը մատից վերցվում է միանգամյա գործիքների միջոցով: Պատասխանը պատրաստ է լինում ընդամենը 15-20 րոպեում, այն ներկայացնում են փակ ծրարում` գաղտնիությունը եւ հիվանդի կատարյալ անանունությունը պահպանելու համար: Մինչեւ թեստավորումը ու դրանից հետո հիվանդներից յուրաքանչյուրի հետ խորհրդատվություն է անցկացնում բժիշկը, որը պատմում է ՄԻԱՎ-ի փոխանցման եւ նրա կանխարգելման մասին:

Հիշեցնենք, որ շարժական կլինիկան, որը Հայաստանին է նվիրել Ռուսաստանի Դաշնությունը,  2014-ի սեպտեմբերից շրջում է Հայաստանի հեռավոր շրջաններում եւ մի շարք անվճար անալիզներ է կատարում, այդ թվում նաեւ` ՄԻԱՎ-ի թեստեր: 2014-ի սեպտեմբերից մինչեւ 2015-ի հոկտեմբերի 1-ը շարժական կլինիկայի մասնագետները Հայաստանի 6 շրջանի ավելի քան 100 գյուղական եւ քաղաքային համայնք են այցելել եւ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի եւ սիֆիլիսի   3540 հետազոտություն են կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է