• Latest news

Հայտնի է նիհարելու գլխավոր գործոնը

1 դեկտեմբերի, 2015  23:25

Ամերիկացի հոգեբաններն ասել են, թե որն է հիմնական գործոնը, որը դեպքերի մեծամասնության պարագայում մարդկանց ստիպում է նիհարել կամ էլ մարմնի ֆիզիոլոգիապես ընդունելի զանգված պահպանել: 

Նրանց կարծիքով, սննդին հուզական կապվածությունը, երբ սնունդն ընկալվում է որպես ընտանեկան եւ մշակութային ավանդույթի մի մաս, ոչ թե սթրեսային իրավիճակներից հետո պարգեւատրման համակարգի տարր, դեպքերի   90 տոկոսում օգնում է խուսափել չափից շատ ուտելուց: 

Հոգեբանները խորհուրդ են տալիս անձնական օրացույց պահել, որտեղ կարձանագրվեր ընդունվող սննդի քանակը եւ որակը, ինչպես նաեւ դրան համապատասխանող տրամադրությունը: Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս դրական հույզեր առաջացնող սննդամթերքը տարանջատել սննդի այն տեսակներից, որոնք կապված են շատակերության հետ: Երկրորդի դեպքում գիտնականները խորհուրդ են տալիս փորձել հասկանալ այն հոգեբանական պատճառները, որոնք մարդուն մղում են նման սննդամթերք օգտագործել: 

Հետազոտությունը ցույց  է տալիս, որ քաշ կորցնելու եւ երկարաժամկետ հեռանկարում այն կարգավորելու համար բավական է համարժեք գնահատել շատակերության պատճառները, մինչ խիստ սննդակարգերը եւ ֆիզիկական բարձր ակտիվությունը կարող են սոսկ հավելյալ խթանել այս գործընթացը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել