• Latest news

Քաղցկեղի վաղ փուլի չորս ախտանիշ

3 փետրվարի, 2016  12:52

Բժիշկները վստահեցնում են, որ չարորակ ուռուցքի գոյացումը կատարվում է լատենտային ձեւով, այսինքն առանց որեւէ ակնհայտ նշանների: Դրա համար էլ եթե մարդը չի գալիս կանոնավոր բուժզննումների, ապա նա որպես կանոն իր հիվանդության մասին իմանում է միայն այն ժամանակ, երբ քաղցկեղն արդեն վերջին փուլերում է: Սակայն Ամերիկյան ուռուցքաբանական միության ներկայացուցիչները քաղցկեղի վաղ թուլերի չորս ախտանիշ են հայտնաբերել: Այդ ախնաիշներից գոնե մեկը նկատելու դեպքում նրանք խորհուրդ են տալիս անհապաղ դիմել բժշկի.

1. Նախեւառաջ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչքան հաճախ եք դուք հոգնածություն զգում: Կյանքի ժամանակակից ռիթմի պայմաններում գերհոգնածությունը տարածված երեւույթ է, սակայն եթե ձեր քունն անընդհատ տանում է՝ առանց ակնհայտ պատճառի, ուրեմն դուք մտածելու առիթ ունեք: Գիտնականները համարում են, որ գերհոգնածություն ու քնկոտությունը կարող են լինել ստամոքսի, հաստ աղիքի քաղցկեղի կամ էլ լեյկեմիայի նշան:

2. Անառողջ օրգանիզմի մասին եւս մեկ ազդանշան է քաշի անբացատրելի կորուստը: Քաշը չի կարող փոխվել առանց կենսակերպի փոփոխության, դրա համար էլ՝ առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու նիհարելը կարող է լինել ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի, թոքերի քաղցկեղի նշան:

3. Թեթեւակիորեն բարձրացած ջերմությունը, որը երկար ժամանակ չի անցնում, նույնպես կարող է վկայել օրգանիզմում քաղցկեղային բջիջների հայտնվելու մասին: Թույլ ջերմությունը ( 37.6-ից մինչեւ 38.2) քաղցկեղի անուղղակի, բայցեւայնպես ամենակարեւոր նշաններից մեկն է: Այն ոչ միայն ինֆեկցիայի, այլեւ լիմֆոմայի ու լեյկեմիայի նման հիվանդությունների ախտանիշն է:

4. Իսկ կոկորդի, կերարկափողի կամ լեզվի քաղցկեղի մասին կարող են հուշել կոկորդում նկատվող ցավերը, մշտական խռպոտությունը, կուլ տալուն վերաբերող խնդիրները, շրթերի վրայի վերքերը, որոնք երկար ժամանակ չեն անցնում:

Ցանկացած այլ կտրուկ սոմատիկ փոփոխություն նույնպես կարող է տագնապի ազդանշան լինել ձեր առողջական վիճակի մասին, նշում է Natural News կայքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել