• Latest news

Բժիշկները չեն կարողացել կեսարյան հատման ժամանակ գտնել երեխային

3 փետրվարի, 2016  14:48

Երեխա ծնելը սարսափելի է, բայց ավելի սարսափելի է, երբ արտակարգ կեսարյան հատման ժամանակ բժիշկները չեն կարողանում երեխային գտնել կնոջ փորում: Որքան էլ տարօրինակ հնչի, հենց նման դեպք է պատահել Էմբեր Հյուզին Լեյչեսթերից (Մեծ Բրիտանիա), տեղեկացնում են արեւմտյան ԶԼՄ-ները:

Հղիության 30-րդ շաբաթում Էմբերի մոտ վաղաժամ ծննդաբերություն սկսվեց: Նա 36 ժամ տանջվեց, մինչեւ բժիշկները հասկացան, որ երեխան վարակ ունի եւ անհրաժեշտ է անհապաղ կեսարյան հատում անել:

Վիրահատության ընթացքում Էմբերը հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է. բժիշկներն անհանգստանում էին, շփոթված քայլում էին սենյակով, խոսում էին ինչ-որ բանի մասին… Էմբերի փորում երեխա չկար, բայց նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, թե երեխան ուր է կորել:

Հանկարծ նրանք մանկան լաց լսեցին եւ երեխային գտան սավանիների մեջ: Պարզվեց, որ մինչ վիրաբույժը կտրատում էր Էմբերի փորը, երեխան ծնվել էր բնական եղանակով եւ ընկել էր սավանների մեջ: Բժիշկն ու մանկաբարձն այդ ամենը չէին նկատել:

«Նրանք երկու րոպե չէին կարողանում գտնել երեխայիս, անեթեթ վիճակ էր: Այժմ փորիս վրա սպի է մնացել, որի անհրաժեշտությունը չկար: Ես ուրախ եմ. Որ երեխան լավ է, բայց մենք երբեք չենք մոռանա այն օրը, երբ բժիշկները կորցրեցին մեր երեխային», - պատմել է Էմբերը:

Երեխային Օլլի են կոչել, նա առողջ է: Իսկ Էմբերը, որն այժմ  4 երեխա ունի, պատասխան է պահանջում կլինիկայից, որտեղ նրան հենց այնպես կտրատել էին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել